«Վանեցյանի մասին Նիկոլ «ՀԺ» տարածած սուտը բացահայտվեց».Բաբկեն Հարությունյան

Վերջերս Նիկոլի` ստի և կեղծիքի բազմակի առաջամարտիկ «Հայկական ժամանակը», նյութ էր հրապարակել, թե իբր Վանեցյանը հոդվածներ է պատվիրել վարչապետի ընտանիքի դեմ և այդ աշխատանքները համակարգել է ԱԱԾ նախկին պետի նախկին մամուլի քարտուղար Վահագն Բոյաջյանը: Հոդվածում նշվում էր, թե Բոյաջյանը դրա դիմաց պարգևատրվել է անվանական զենքով, ինչը այսօր հերքվել է Բոյաջյանի կողմից: Ակնհայտ է, որ անվանական զենքով պարգևատրելու փաստը հնարավոր չէ թաքցնել` առավել ևս երկրի վարչապետից, բայց վարչապետի համար կարևոր չէ կա այդպիսի բան, թե` ոչ, կարևորը ամեն գնով` նույնիսկ օգտագործելով սեփական դստերը, Վանեցյանին անվանարկելն է, ումից այդքան վախենում է: Թե ինչ հիմքեր ունեն Նիկոլի վախերը կիմանան ինքն ու Վանեցյանը, բայց որ «Նոր» Հայաստանի որևէ բարձրաստիճան նախկին պաշտոնյա չի ենթարկվել տեղեկատվական այնպիսի մեծ գրոհի` այդ թվում Սորոսից ֆինանսավորվող կայքերով, որքան ենթարկվում է Վանեցյանը` փաստ է: Առաջիկայում ևս Վանեցյանի նկատմամբ նոր ու ավելի զազրելի գրոհներ են լինելու նաև Նիկոլի կողմից ուղղորդվող «ընդդիմադիրի»  դիմակով հաճախորդների կողմից ևս:

Անդրադառնալով զենքի նվիրման հերքմանը` կարող ենք վստահ լինել, որ ինչպես Նիկոլի շատ կեղծիքներն են բացահայտվում, այնպես էլ կբացահայտվի «Հայկական ժամանակի» հայտնի հոդվածի այլ ստերը նույնպես, ինչից հետո Նիկոլը կհայտնվի աննախանձելի վիճակում, կամ ավելի ճիշտ ` հոգեվիճակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով