Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի մահվան լուրը, ըստ ականատեսների, Սերժ Սարգսյանը ծանր է տարել՝ ժամեր շարունակ ոչ մեկի հետ չի շփվել։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ավելի վաղ էր ծրագրված, կարճ է տեւել։

«Գեորգիի նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ․ 2016-ին նշանակելով նրան ԱԱԾ տնօրեն՝ ի հակառակ շատ ընդդեմ կարծիքների, մեծ սպասումներ ուներ, կարծում էր՝ նա առաջ կգնա, ՊՊԾ գնդի օպերացիայից հետո հատկապես ավելի էր կապվել հետը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնքան ընկճված էր, որ գործադիր մարմնի նիստն էլ անցավ իմիջիայլոց, չնայած ահագին կարեւոր հարցեր կային, այդ թվում եւ՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կուտոյանի դեպքը փոխեց ողջ օրակարգը»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով