«Պարզապես զարմացած եմ». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

ՀՀ նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանը  ֆեյսբուքյան իր էջում անդարդարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, թե «Արդշինբաբկը» 6.5%-ով 300 մլն է ներգրավել. սա սա վերագրել է իշխանության հաջողություններին եւ այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։

«Ճիշտն ասած, մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյոք նա տեղյա՞կ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք տեղեկացվա՞ծ է, թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյոք գիտի՞, որ Արեւմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյոք գիտի՞ բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք գիտի՞, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամենատարածվածն են, արդյոք տեղյա՞կ է, որ Արեւմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյոք հասկանո՞ւմ է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժեւորելու են դրամը եւ արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։

Ի վերջո, արդյոք նա տեղյա՞կ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Ասածս նպատակ չունի նսեմացնելու բանկին։ Դա լուրջ եւ հաջող քայլ է (անկեղծ շնորհավորում եմ) մոտենալու վրացիների ֆինանսական ձեռներեցությանը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով