Չէ՞ որ Սերոբյանները «իշխանազավթման» ժամանակ փողոց են փակել

Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չէ՞ որ Սերոբյանները «իշխանազավթման» ժամանակ փողոց են փակել

Այսօր կայացել է «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը:Երեկ ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել էի մրցույթին:
Այսօր կայացած մրցույթին մասնակցել են հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Շիրակի պետական համալսարանի ապօրինի նշանակված ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին՝ Ժորժիկ Սերոբյանը: Վերջինս ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժ/պ Կարեն Պետրոսյանի մորեղբոր որդին է, ինչպես նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմը:
Մրցույթն ընթացել է նշված երկու թեկնածուների միջև։ Սահմանված կարգի համաձայն` մրցութային հանձնաժողովը բաղկացած էր 7 անձից, 7-ն էլ մարզպետարանի աշխատողներն էին, որն ինքնին խնդրահարույց էր, որովհետև մարզպետարանում բոլորը տեղյակ են մարզպետի և Սերոբյանների ընտանիքի մտերմության մասին: Մրցույթի թեստավորման փուլը երկու թեկնածուներն էլ հաղթահարել են՝ 50 հարցից 48-ին ճիշտ պատասխան տվել է Ժորժիկ Սերոբյանը, իսկ Աշոտ Կուրղինյանը բոլոր 50 հարցին էլ ճիշտ պատասխան է տվել՝ հավաքելով 100 միավոր: Հանձնաժողովն երկու փուլերի արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ 7 կողմ ձայն տվել է գործող տնօրենին և 6 կողմ, 1 դեմ ձայն` Ժորժիկ Սերոբյանին: Արդյունքում երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել և տնօրեն նշանակելու ծանր <<բեռը>> մնացել է մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուսերին:
Մարզպետը հայտնվել է աննախաձելի վիճակում, քանի որ վերջինիս Սերոբյանները և Կարեն Պետրոսյանը հիշեցնելու շատ բան ունեն. վերջիվերջո Տիգրան Պետրոսյանը մարզպետ դառնալու համար պարտական է ոչ միայն <<ժողվարչապետին>>, այլև 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններին իրեն անձնուրաց աջակցած Կարեն Պետրոսյանին և Սերոբյանների ընտանիքին (որի ապացույցն է Ժորժիկ Սերոբյանի, նույն ինքն է Ժորա Սերոբյանի ֆեյբուքյան էջը, որը ողողված է <<Իմ Քայլը>> դաշինքի և մասնավորապես ներկայիս մարզպետ Տիգրան Պետրոսյանի քարոզչանյութերով) : Մարզպետի համար չափազանց բարդ կլինի ընտրություն կատարելը, քանի որ մի կողմում թեստավորման փուլը 100 տոկոսով հաղթահարած, մրցույթային հանձնաժողովի առավելագույն ձայներ հավաքած բազմափորձ գործող տնօրենն է, մյուս կողմից իրեն <<հեղափոխական>> համարող իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանը:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, մարզպետը ներկայումս հաշվի առնելով հանրության և լրատվամիջոցների հետաքրքրությունը տնօրեն նշանակելու հարցի նկատմամբ, փորձում է համոզել Սերոբյաններին, որպեսզի «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում նշանակվի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանը, իսկ Ժորժիկ Սերոբյանին առաջարկվում է մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը:
Կհամոզվեն արդյո՞ք պաշտոնատենչ Սերոբյանները և Կարեն Պետրոսյանը վարչության պետի պաշտոնը զբաղեցնելուն՝ ժամանակը ցույց կտա:
Չէ՞ որ Սերոբյանները «իշխանազավթման» ժամանակ փողոց են փակել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով