Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ածելիով ինքնավնասման փորձ է կատարել

Հունվարի 2-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Լիվա» սուպերմարկետի մոտակայքում, քաղաքացին սպառնում է ածելիով վնասել իրեն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչ Հարութ Հ.-ն (ծնված 1984 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և սպառնում ածելիով վնասել իրեն:

Փրկարարները կանխել են ինքնավնասման փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով