«Շուտով նույն ոստիկանության աշխատակիցներին հրահանգելեւ են մարդ ծեծել, հանրահավաքներ ցրել».Արա Վարդանյան

Այ հենց սա է նոր Հայաստանը.. Դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում, լայք դնելու համար գործից են հանում, դեմ առտահայտվելու համար թաթիկներն են ուզում կտրել, իսկ կոնկրետ սպառնալիքի համար, այն էլ ոստիկանի կողմից հնչեցված՝ ընդամենը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։

Բայց այս փաստը պետք է այլ տեսանկյունից դիտարկել։ Իրականում իշխանությունը ցույց է տալի, որ եթե դու խաղում ես իրենց կողմից, ապա քեզ որևէ վտանգ չի սպառնում։ Շուտով նույն ոստիկանության աշխատակիցներին հրահանգելեւ են մարդ ծեծել, հանրահավաքներ ցրել և ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ “ոստիկանը մերն ա”։ Էլի ձերն է տղերք, բայց դա էլ ձեզ չի փրկի, քանզի նույն այդ ոստիկանությունում նման մարդիկ շատ քիչ են, իսկ մնացածն էլ արդեն հասցրել են ձեզանից զզվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#վենդետալինելուէ

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյան անվամբ մեկի գրառման պատկերը, որում վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանից հետո հաջորդն ինքն է լինելու:

Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով