«Նման մարդու հասցեին չարախոսելը, անհիմն մեղադրելը զրպարտություն է,անբարոյականություն».Աննա Սահակյան

 

Սթափվելու կոչ անող չկա,ով կասի՝ բավական է ,հանգիստ թողեք այս տիկնոջը։Ռիտա Սարգսյանը երբեք չի մտել քաղաքականության մեջ և իր ծավալած հասարակական գործունեությունը չի հանրայնացրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց շատերը գիտեն,որ մեծահոգի տիկինն ինչ հսկայական աշխատանք է իրականացրել բժշկության մեջ՝ նվիրելով մանկան կյանքեր,անպտղությամբ տառապող կանանց՝ մայրանալու բերկրանք։Նրա օժանդակությամբ կառուցվել ու վերանորոգվել,վերաբացվել են մի շարք մանկապարտեզներ,կրթարաններ։Հիմա,երբ Ռիտա Սարգսյանի ամուսինը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանության չէ,ոմանք ոչ միայն ոգևորվել են,այլև ցանկանում են «ցեխ» շպրտել տիկին Ռիտային։

Նման մարդու հասցեին չարախոսելը,անհիմն մեղադրելը զրպարտություն է`անբարոյականություն։Հանգիստ թողեք տիկնոջը,բավական է։

Աննա Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով