«Նիկոլն առավոտ-լուսով զարթնել, հիստերիկացել է Ֆեյսբուքում».Կարեն Վրթանեսյան

Նիկոլն առավոտ-լուսով զարթնել, հիստերիկացել է Ֆեյսբուքում. հրապարակել է Հ1-ի երեկվա՝ կոնկրետ օրենք խախտող ռեպորտաժը, դեռ մի բան էլ գրել է, թե բա «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ», ինչն օրենքի է՛լ ավելի մեծ խախտում է։

Եթե երկրի դատախազությունը լիներ դատախազություն, այլ ոչ թե իշխանությունը զավթած, անհավասարակշիռ և անմակարդակ սույն անձի հլու-հնազանդ կամակատար, Նիկոլին ձերբակալելու օրդերը ձեռքին պիտի արդեն մտած լիներ ռևոլյուշնֆյուրերի կաբինետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, Նիկոլի հետ զարթնել է նաև ֆեյքերի բանակը, որ գրառման տակ շեֆին քննադատողներին հայհոյեն։

Նիկոլը չի կարողանում մարսել, որ արդեն 4 օր է՝ ժողովրդի զգալի մասը հրաժարվում է հավատալ իր կռուտիտներին և մուտիլովկեքին։ Նիկոլը չի կարողանում մարսել, որ Հայաստանում կա ինչ-որ մեկը, որ սահմանադրությունն ավելի բարձր է դասում, քան Փաշինյանների ընտանիքի քմահաճույքները։

Բայց ֆեյքերը Նիկոլին չեն փրկելու։ Ոչ էլ իր կողքը հավաքված լակոտ-լուկուտն են իրեն փրկելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն այսպիսի քայլով Նիկոլը մոտեցնում է իր դատվելու օրը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով