Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվեց.168.am

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Հատուկ քննչական ծառայության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

«Ցավում եմ, որ մեր դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Այն պարզապես ոչնչացված է: Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել մեր պաշտպանյալին կալանավորելու, որը մենք, իհարկե, կբողոքարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նորայր Փանոսյնաի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու միջնորդության փակ քննությունը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել էր երեկ՝ հունվարի 8-ին, առավոտյան ժամը 10-ից: ՀՔԾ-ը կրկին միջնորդել էր կալանավորել Նորայր Փանոսյանին այն բանից հետո, երբ նրան առաջադրված մեղադրանքը ավելացրել էր ևս մեկ դրվագով:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի սանիկը ձերբակալվել էր 2019 թվականի սեպտեմբերի 28-ին: Նա մեղադրվում է Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնն ստանձնած ժամանակահատվածում արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնից բխող պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ապա, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին դատարանն բավարարել էր Նորայր Փանոսյանի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումն և Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ս. Մարաբյանի նախագահությամբ, ազատ էր արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով