Հունվարի 1-ից կթանկական 3-րդ երկներից ներկրվող 700 անուն ապրանք․ Tert.am

 

2020-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանում ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։ Դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Գրում է tert.am-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2015 թ․-ին, երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, Միության անդամ հանդիսացող երկրներում շուրջ 780 ապրանքների մաքսային դրույքաչափերը էապես բարձր էին Հայաստանում գործող դրույքաչափերից։ Հայաստանին անցումային ժամանակահատված տրվեց 5 տարի՝ ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար: Սա վերաբերվում էր նաև ավտոմեքենաներին։ Մինչ այսօր Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս մաքսատուրք: Այսօրվանից սկսած մնացած վճարները մնում են նույնը, սակայն մաքսատուրքը բազմապատկվում է ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում: Օրինակ՝ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ երբ իրավաբանական անձը ներմուծում է 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 6 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա:

Տվյալ դեպքում սահմանված է մաքսատուրք` մաքսային արժեքից 20%, բայց ոչ պակաս, քան 0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար (բանաձև 1. 7800€ x 20%=1560 եվրո, բանաձև 2. 2500 սմ3 x 0,44€=1100 եվրո): Այսինքն` հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով. 7800€ x 20%=1560 եվրո: Հետևաբար մաքսատուրքը կկազմի 1560 եվրո, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի բարձր է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը: Ավելացված արժեքի հարկը կկազմի 1872 եվրո` մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում ((7800€+1560€) x 20%=1872 եվրո): Իսկ ԱԱՀ-ն և մաքսատուրքը միասին կձևավորեն 3432 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճարը (1560€+1872€=3432 եվրո):

Չմոռանաք գումարել նաև բնապահպանական հարկը, որը 6 տարեկան ավտոմեքենայի դեպքում 2% է (7800×2%=156 եվրո): Այսպիսով` իրավաբանական անձը մաքսազերծման համար կվճարի ընդհանուր 3588 եվրոյին համարժեք դրամ (3432€+156€= 3588 եվրոյին համարժեք ՀՀ դրամ): 7 տարուց բարձր թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալով: Օրինակ` 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր շարժիչի աշխատանքային ծավալով և 8 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենայի պարագայում շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար սահմանված է 2,2 եվրո: Հետևաբար, մաքսատուրքը կկազմի 5500 եվրո (2500սմ3 x 2,2€=5500 եվրո): Ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի արդեն հայտնի բանաձևով ((7800€+5500€)x20%=2660 եվրո), և մաքսատուրքի հետ միասին կձևավորվի 8160 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար (5500€+2660€=8160 եվրո): Այս ամենին կավելանա 2% բնապահպանական հարկը (7800€x2%=156 եվրո): Արդյունքում` իրավաբանական անձը ընդհանուր մաքսազերծման համար կվճարի 8316 եվրոյին համարժեք դրամ (8160€+156€= 8316 եվրոյին համարժեք ՀՀ դրամ): Համեմատության համար նաև նշենք, որ ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: Օրինակ 500 հազար դրամ մաքսային արժեքով 6 տարվա մեքենայի համար, եթե մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վճարվում էր մոտ 200 հազար դրամ, ապա այժմ այդ գումարը կկազմի 600 հազար դրամ: Բացի մեքենաների մաքսատուրքից, 2020թ–ի հունվարի 1-ից դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները: Այդ ապրանքները ևս կթանկանան: Նշենք նաև, որ մինչ այս, վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, 2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունվարի 1-ից, մաքսատուրքի փոփոխությամբ պայմանավորված կթանկանա 699 անուն ապրանք, այդ թվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, կաթնամթերքը, միսը, մի խոսքով՝ երրորդ երկրներից ներկրվող ապրանքները: Օրինակ՝ ընտանի կենդանիների մսի մաքսատուրքերը 2020թ-ին կաճեն կաճեն 25%-ով, իսկ հետագայում՝ 80 տոկոսով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով