Կկասեցվի՞ «Էրեբունի» բժշկական կենտրոնի լիցենզիայի գործունեությունը․ նախարարությունը չի մանրամասնում, ԲԿ-ում տեղյակ չեն

ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրվել է հայտարարություն, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 27-ին նախարարության շենքում տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

Հայտարարության մեջ նշված է, որ քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված հայտեր, ինչպես նաեւ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիայի գործունեության կասեցման կամ նախազգուշացման հարցը: Հայտարարությանը ծանոթացեք ստորև՝ moh.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկանում ենք մամուլում տեղ գտած լուրերից Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը նշել է, որ իրենց մոտ ամեն շաբաթ տեղի են ունենում ներքին կարգապահական նման նիստեր, քննարկումներ: Այլ մանրամասնություններ լրատվական ծառայությունից չեն հայտնել:

Իսկ  Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի  մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնել է, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ նիստի հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն, որ նման նիստ է լինելու: Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կողմից, ըստ նրա, տարբեր կառույցների հետ կապված պարբերաբար կազմակերպվում են նման քննարկումներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով