Իրանի հնագույն հայկական եկեղեցին հայտնվել է «Թրամփի 52 կառույցների ցանկում», որոնք ԱՄՆ նախագահը սպառնացել էր թիրախավորել. The Hill

Ամերիկյան The Hill պարբերականը հոդված է հրապարակել «Իրանի հինգ ամենանշանակալի մշակութային կառույցները, որոնք կարող են հայտնվել Թրամփի ցանկում» խորագրով: Խոսքը ԱՄՆ նախագահի մատնանշած 52 կառույցների մասին է, որոնց ուղղությամբ վերջինս սպառնացել էր հարվածներ հասցնել իրանա-ամերիկյան լարվածության սրման պարագայում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես պարբերականը նշում է՝ Թրամփը տվյալ կառույցների շարքում թվել է «Իրանի և իրանական մշակույթի համար կարևոր և մեծարժեք վայրեր»:

Առավել նշանակալի մշակութային օբյեկտների շարքում աղբյուրը նշել է Իրանում Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը՝ Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին:

ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այդ եկեղեցին տարածաշրջանում հայկական մշակույթի միակ նշանակալի վկայությունն է: Վանական համալիրը նաև ուխտավայր է հանդիսանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայացված հնգյակում տեղ են գտել նաև Դարեհ Առաջինի կառուցած Պերսեպոլիսը, Իմամի հրապարակը Սպահանում, Աքեմենյան Պարսկաստանի առաջին մայրաքաղաքը հանդիսացող Պասագրադ հնագույն քաղաքը և Թավրիզի տոնավաճառը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով