Իսկ միգուցե բոլորին ուղղորդեն Երևան,իսկ ովքեր ի վիճակի չեն`կօգտվեն «տատմոր» ծառայությունից.Նունե Ներսիսյան

Այսօր նախարարի աթոռը զբաղեցնող անձը ասուլիսի ժամանակ արել է հայտարարություն ,որ հրաման է ստորագրել (1941-Ա) ,ըստ այդ հրամանի, 1-ին կարգի ծննդատունը ոչ միայն տարեկան 150 ծնունդ պետք է ունենա, այլև`մահճակալների համապատասխան քանակ, նորածինների ինտեսիվ թերապիայի ծառայություն, մանկաբարձ-գինեկոլոգիական ծառայությունների կարողություններ սանիտարահիգիենիկ հատուկ պայմաններ և այլն: Պատկերացնում եք `նոր գյուտ:

Ուզում եմ հիշեցնել այդ անձին ,որ ընդամենը այդ որոշման մեջ ավելացրել է 150 ծնունդ`թիվ:Հիշեցնեմ նախարարին ,որ նախկինում բժշկական հաստատությունները ,որոնք ունեին 1 մակարդակի ծննդատուն համապատասխան են եղել վերը նշված չափանիշներով: Հիմա ներկայացնեմ մի քանի հետաքրքիր տվյալներ` Հայաստանում վերանայել են ծննդատների կարգերը. 10-ից միայն 3-ն են պահպանել երրորդ կարգը,
А կարգը պահպանել են միայն Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը և «Էրեբունի» ԲԿ մանկաբարձական բաժանմունքը, իսկ 3Б կարգը՝ միայն Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնացյալ 7 ծննդատները ստացել են 2-րդ կարգ, մարզերում այս պահին 3-րդ կարգի ծննդատներ չկան: 2-րդ կարգի 6 ծննդատուն վերանայելուց հետո ստացել են 1-ին կարգ, իսկ 1-ին կարգի 3 ծննդատուն ստացել են 2-րդ կարգ:Սա նախարարի այդ չարաբաստիկ հրամանով կարգավորումներն են:Հրաման,որը չես կարող գտնել նախարարության կամ arlis կայքում:Իսկ սա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 7-րդ կետի խախտում է:Եվ թող չփորձեն հանկարծ նոր տեղադրել և աղաղակել ,իբրև կար:Ամեն դեպքում սա այդքան կարևոր չէ:Հարց եմ ուզում տալ նախարարի աթոռը զբաղեցնողին. եթե մարզերում չկան 2 կամ 3 մակարդակի ծննդատներ,այդ դեպքում ի՞նչպես եք ապահովում ծննդալուծման որակի ապահովում,ծննդկանի և նորածնի անվտանգություն:

Իսկ միգուցե բոլորին ուղղորդեն Երևան,իսկ ովքեր ի վիճակի չեն`կօգտվեն «տատմոր» ծառայությունից:Գոնե այս դեպքում հաստատ մակարդակ և չափորոշիչ պետք չէ:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով