«Ի՞նչի դիմաց է այդ բժիշկը նման ձևով մեկնաբանում խնդիրը».Նունե Ներսիսյան

«Գումարները փոշիացվում են մարզային տարբեր փոքր հիվանդանոցներում Այդ գումարները ,որոնք տալիս ենք շենքի պահպանման կամ պատերի տաքացման համար,կգնան գործիք գնելուն»:Սա մեջբերում է երեկվա ասուլիսից:Երեկոյան լսում էի Ազգային Առողջապահական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ ,գիտությունների դոկտոր ,մանկաբարձ գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հարցազրույցը:Որը «live» – ով տարածում էր ամենայն հայոց աթեիստ ,գարդասիլասեր նախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտեք շատ հետաքրքիր է ի՞նչի դիմաց է այդ բժիշկը նման ձևով մեկնաբանում խնդիրը:

Չնայած մեկնաբանությունների մեջ չկային ոչ մի փաստարկ և ոչ մի հիմնական ապացույց:Պարոն Համբարձումյանը ասում է ,որ հղիների մոտ ,բարդացած դեպքերում կարող է 5 րոպեում անդառնալի ելք գրանցվել և որ այդ փոքրիկ կենտրոններում մինչև մտածեն հետազոտեն ,մինչև մտածեն որ մի բան լինի կտանեն մեկ այլ հիվանդանոց ,կանցնի թանկագին ժամանակ: Եվ դրա փոխարեն առաջարկում է միանգամից դիմել այդ մեծ հիվանդանոցները:Միևնույն ժամանակ նաև շեշտում է ,որ փոքր այդ բժշկական ամբուլատորիաներից մինչև մեծ հիվանդանոցներ հեռավորությունը շատ չէ`25-30 կմ.; Հիմա հարց . 25-30 կմ. միջգյուղային ճանապարհներով ի՞նչ ժամանակում կարելի է հասնել:Ասում է ,թե լինում են ծանր դեպքեր `արյունահոսություն ,պրեէկլամսիա ,պտղի սխալ դիրք և այլ դեպքերը ,որոնց ժամանակ ,այսպես թե այնպես հղիները գնում են Երևան:Բա եթե գնում են Երևան ,ուրեմն ի՞նչի մասին է խոսքը:Նրա խոսքերով `խնդիրը դեռ տասնյակ տարիներ առաջ պետք է լուծված լիներ,և կարիք չկա ամեն 10 կմ.- ի վրա նոր կենտրոններ կառուցել:Իսկ ու՞ր էիք այդ տասնյակ տարիների ընթացքում և այդ մասին չէիք խոսում,իսկ ո՞վ է ասում նորը կառուցել:Ի՞նչու էք հիմա խոսում:Կամ մեջբերել միջազգային փորձը և հաշվի չառնել տարածաշրջանը ,բնակչության թիվը ,ցածր աշխատավարձը ,աղքատությունը ,դա առնվազն ապակողմնորոշում է:Համեմատել ,որ Ֆրանսիայում փոքր կրպակ փակելուց մարդիկ դուրս են գալիս դեմոնստրացիոն բողոքների և Հայաստանում նորմալ է ,որ բնակչությունը բողոքում է ,որ «դադարեցնում» են մանկաբարձական ծառայության գործունեությունը որոշ համայնքներում ,սա նույնպես անընդունելի է:

Իսկ հարցազրույցի ամենահետաքրքիր պահը ,դա էլի վերաբերվում էր 150 ծննդկանի հաշվարկին:Եվ լրագրողի հարցին,թե այդ թիվը ի՞նչ հաշվարկներով է արված և արդյ՞ոք միջինացված է,պատասխանում է ,որ կոնստրուկտիվ թիվ է և որ պետք է լիներ 200-300 ծննդկանի հաշվարկ:Ավելացնելով ,որ շատ եվրոպական երկրներում այդպես են հաշվում: Եվ դեռ ավելացնում է ,որ բողոքները առաջացել են հանրային գերագույն շահից : Այո հանրային շահից է , և այսօր գաղտնի որոշումներ կայացնելուց առաջ հանրային քննարկումներ չեն եղել:Այնպես ,որ հարգելի Համբարձումյան և պարոն« PR » նախարար համոզիչ չէր ձեր ասուլիսը և հանրությունը պայքարելու է:Եվ վերջում խորհուրդ կտամ PR -ով տարված մարդուն ավելի համոզիչ պատասխաններ տալ և ցույց տալ 150 թվի հաշվարկը: Եվ իվերջո պետություն և պետականություն ունենալու համար այդքան էլ կարևոր չէ զուտ չոր թվային հաշվարկները: Բացատրեմ ի՞նչու:Տվյալ տարածաշրջաններում բնակչությունը պահելու համար անհրաժեշտ է պահպանել և ստեղծել կենսական նշանակության ինֆրաստրուկտուրաներ,որից կախված է բնակչության հարմարավետությունը ,ապրելու որակը և մակարդակը:Հակառակ դեպքում մարդիկ կգնան և կապրեն ավելի հարմարավետ վայրերում և կունենանք դատարկված գյուղեր և համայնքներ:Իսկ սահմանամերձ գոտիներում դա անթույլատրելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ. Գ. Շարունակեք ձեր հագուստով ,մեքենաներով և պարգևավճարներով զբաղվել ,առողջապահության համակարգը հանգիստ թողեք:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով