«Եվ՛ «Հայկական ժամանակ»-ում անանուն նյութը, և՛ դրան հետևած գրառումները մի բան են ցույց տալիս՝ դիսկուրսը պլենտուսից ցածր է ընկել». Տիգրան Քոչարյան

Ինձ թվում է դա ծիրանի կոնյակի ազդեցությունն էր, քանի որ և՛ ՀԺ-ում անանուն նյութը, և՛ դրան հետևած գրառումները մի բան են ցույց տալիս՝ դիսկուրսը պլենտուսից ցածր է ընկել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի փոխադարձ գրառումներին:

«Ուզում եմ շնորհավորել Վլադիմիր Կարապետյանին, որ ինքը պաշտոնազուրկ եղավ, որովհետև աշխատել այդ ընտանիքի հետ, ինձ թվում է՝ գիշերային մղձավանջներից մեկն է,  ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իրեն թույլ է տալիս ինչ-որ արտահայտություններ, գրառումներ, որը պետք է նաև մեկնաբանվի, հղկվի. այդ մղձավանջից այդ մարդը ազատվեց»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ Հայաստանում 2018-ի ապրիլից սկսած՝ կեղծ օրակարգ է: «Մենք այդ կեղծ օրակարգով էլ շարժվում ենք՝ կեղծ հարցեր, կեղծ հաշիվներ, ֆեյսբուքում կեղծ պատերազմներ: Իրականությունից կտրված, շեղված ինչ-որ բանի մեջ ենք ապրում, այդպես էլ շարժվում ենք: Ինչ-որ կերպ դա պետք է դադարեցվի դա»,- ասաց նա:

Դժվար է ասել, թե ինչ է դաշտ նետվում. «Արվում է ամեն ինչ, որպեսզի կարողանան խառնել իրականությունը և այդ պղտոր ջրում ինչ-որ ձկներ որսան: Իրականում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, բայց ամբողջ օրը զբաղված լինել վարչապետի աղջկա գրառումներով՝ սխալ է: Ոնց որ «Սիմսոնների ընտանիքը» սերիալը նայենք, ճիշտն ասած ամերիկյան սերիալների որակը շատ ավելի բարձր է, քան այն, ինչ-որ մեզ հրամցնում են»,- ասաց նա:

Մանրամասն   tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով