Գեղեցկության սրահներից ինֆեկցիոն հիվանդություններով վարակվածների թիվը կազմում է 3-4 տոկոս.Փաստինֆո

21-րդ դարում արդիական են կոսմետոլոգիական միջամտությունները, պիրսինգը, տատուաժը, ինչպես նաև պարբերաբար գեղեցկության սրահներ այցելությունը։ Իհարկե, գեղեցիկ լինելն անհրաժեշտություն է, բայց կարևոր է նաև դրան զուգահեռ պահել առողջությունը։

«Փաստինֆո»-ն «Սիրմեդ» բկ-ի PCR Արմինե Խաչատրյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ չախտահարված նույնիսկ մեկ գործիքի հպումն առողջ օրգանիզմին, ինֆեկցիոն ինչ հիվանդություններ կարող է ձեռք բերել առողջ մարդը և ինչպես կարելի է տարբերակել՝ գործիքն ամբողջովին ախտահարված է, թե ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնագետները նշում են՝ ըստ վնասակարության աստիճանի առաջին հորիզոնականը կարող են զբաղեցնել հեպատիտ B-ն, C-ն և վիտչը։ Ի տարբերություն հեպատիտ B-ի և C-ի՝ վիտչ ինֆեկցիաները գործիքային միջամտության ժամանակ ավելի քիչ են փոխանցվում։

Բժշկի խոսքով հեպատիտները համարվում են քնած մարդասպաններ։ Այսինքն` հիվանդ մարդը կարող է երկար տարիներ վարակված լինել, սակայն չիմանալ այդ մասին։ Հեպատիտներն ընթանում են սուր և խրոնիկ ձևերով։ Սուր հեպատիտի դեպքում ախտանշաններն են լյարդային ֆունկցիաների խանգարումները, իսկ բուժումն ինտենսիվ է ընթանում։ Խրոնիկ հեպատիտի դեպքում ամեն ինչ այլ է։ Տարիների ընթացքում վիրուսն իր գործն անում է և միայն վերջին՝ ցիրոզի կամ քաղցկեղի փուլում նոր հայտնաբերվում է։

Հարցին՝ ինչպես կարող ենք կանխարգելել գործիքներից վարակումը, Արմինե Խաչատրյանն ասաց. «Այն կանխարգելելու համար կարևոր նշանակություն ունի բուժական գործիքներին ճիշտ մանրազերծումը, ինչպես բուժհաստատություններում այնպես էլ գեղեցկության սրահներում։ Մատնահարդարման, տատուաժի, պիրսինգի, ականջների դակելու ասեղների մանրեազերծումը։ Այն իրենից ներկայացնում է որոշակի ջերմաստիճանի և բարձր ճնշման պայմաններում հատուկ մանրեազերծող ավտոկլավներում որոշակի ժամանակահատվածում պահպանումը՝ կախված, թե մենք ինչ գործիք ենք մանրեազերծում։ Բացի մանրեազերծման բուն փուլից կարևոր նշանակություն ունի նաև նախամանրեազերծման փուլը։ Այսինքն մինչև ավտոկլավի ներսում տեղադրելը բժշկական բազմանգամյա օգտագործման գործիքների լավ լվացումը սկզբնական շրջանում ծորակային ջրով, օճառով, այնուհետև թորած ջրի մեջ պահպանումը, ինչպես նաև դեզ. Նյութերի մեջ պահպանման հերթակայությունը։ Միայն այս բոլոր փուլերի ճիշտ հերթակայումը և կատարումը կարող է որոշակի տոկոսային հարաբերությամբ վստահեցնել, որ օգտագործվող գործիքը մանրեազերծված է»,-նշեց Արմինե Խաչատրյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ շա՞տ են արդյոք գեղեցկության սրահներից վարակվողները, Արմինե Խաչատրյանն արձագանքեց. «Այո, գեղեցկության սրահներից վարակվողների թիվը կազմում է 3-4 տոկոս։ Պատկերացրեք՝ Հայաստանում վարակվածների թվի 3-4 տոկոսն արդեն մեծ ցուցանիշ է»,-նշեց Արմինե Խաչատրյանը՝ հավելելով, որ վարակվածության շեմն ավելի բարձր է մարզերում, քան Երևանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով