«Բայց մալադեց ձեզ… բլ***».Արթուր Դանիելյան

Սոլեյմանիին սպանել է Լևիաթանը: Հրեաների առասպելներում Լևիաթանը ծովի խորքում ապրող մի հրեշ է, առասպելների մեջ այն սատանայական դերակատարություն ունի: Քրիստոնեական մշակույթում Լևիաթանը հենց սատանայի անուններից մեկն է: Սատանայապաշտների հնգանկյուն աստղի գագաթներին գրված եբրայերեն տառերը միասին հենց Լևիաթան են նշանակում: Այս հրեշի կերպարը հայտնի դարձավ, երբ Թոմաս Հոբսը իր հանրահայտ գրքում, մարդուն նվաստացնող հզոր պետության գաղափարը նկարագրելիս, հենց Լևիաթան անունն է տալիս: Հենց Լևիաթանի մեջ Թոմաս Հոբսը զարգացրեց հանրային պայմանագրի գաղափարը, որը ոմանք, նենգափոխելով, անվանեցին քաղաքացիական պայմանագիր:

Այսօր, հունվարի 3-ի վաղ առավոտյան Աթենքում Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի վարչապետները ստորագրեցին EastMed գազատարի կառուցման եռակողմ համաձայնագիրը: Այդ գազատարը պետք է տարանցի Իսրայելի ափից 40 կմ հեռավորության վրա գտնվող 3,4 տրիլիոն խ.մ. գազը դեպի Եվրոպա: Համաձայնագիրը ստորագրելիս երեք երկրների ղեկավարները նշեցին, որ սա «խաղաղության գազատար է», թեպետ գազի հանքավայրի անունը, չգիտես ինչու, ոչ թե խաղաղություն է, այլ հենց Լևիաթան: Պլանավորվում է, որ Լևիաթանի շահագործմանն ավելի ուշ կմիանան Իտալիան ու Եգիպտոսը: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանն այս պլանները մեծ հարցի տակ է դնում, քանի որ այդ բոլոր նախագծերը այս կամ այն կերպ առնչվում են, աշխարհում ոչ մեկի կողմից չճանաչված, Թուրքական Կիպրոսի հետ: Օրերս կնքված Թուրքիա-Լիբիա ռազմական փոխգործակցության պայմանագիրն էլ ըստ էության փակում է գազատարի ճանապարհը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լևիաթանը շահագործելու պլանները շատ հին են: Շահագործումը սկսելու մասին Իսրայելը հայտարարել էր դեռ տաս տարի առաջ, արաբական գարնան սկզբից մի քանի ամիս առաջ: Արաբական գարունը եկավ ու ոչնչացրեց հանքավայրի շահագործման և գազատարի կառուցման գրեթե բոլոր պատնեշները: Բոլորը բացի Սիրիսայից: Ոչ Սիրիան ընկավ, ոչ էլ Թուրքիան կիսվեց ենթադրվող քրդական նորաստեղծ պետության ճնշման տակ: Թեպետ, երբ 2010-ին Նեթանյահուն հայտարարում էր շահագործման մեկնարկի մասին, նա վստահ էր, որ ամեն ինչ կգնա ըստ պլանի: Միջին Ասիայից գազը Նաբուկկոյով կբերվի (30 մլրդ խ.մ.), իսկ Իսրայելից Լևիաթանով (20 մլրդ խ.մ.) ու ռուսական պետության հետ էլ Իրանի ու Թուրքիայի վախճանը վերջապես կգա:

Պլանը տապալվեց: Ու տապալվեց հենց Սոլեյմանիի շնորհիվ: Առանց Սոլեյմանիի ոչ ռուսները կիմանային ում ռմբակոծել, ոչ չինացիները կմտնեին տարածաշրջան, ոչ էլ Հեզբոլան կդառնար լիարժեք հաստատություն: Արդյոք Սոլեյմանիի սպանությունը կօգնի հրեաներին վերջապես մեկնարկել, դեռ մեկ դար առաջ մշակված, արդյունահանման պլանը, ես չգիտեմ:

Ամեն դեպքում Սոլեյմանիի սպանության նման անհաշվենկատ քայլն իրականում նշանակում է, որ ոմանք խուճապի մեջ են ու ալևս ելք չունեին: Գեներալն էլ դե զինվոր էր, զինվորի առաքելությունն էլ հենց կյանքը զոհաբերելն է: Դա է անմահության միակ ճանապարհը, Լևիաթանին հաղթելու միակ ձևը: Երանի այն աչքերին, որ մահանալուց առաջ տեսան Ղասեմին Երևանի Անի հյուրանոցի սրճարանում թեյ ըմպելիս: Ես հուսով եմ, որ մի օր կկարողանամ գոնե այս հերոսի շիրիմը տեսնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. շատ եմ ուզում իմանալ, ով է այն դավադիր էսթետը, ով հանքավայրերի ու գազատարերի անուններ է ընտրում, մեր քթի տակ հրեա ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշ` Նաբուկկոյի պատվին էին գազատար կառուցում, իսկ միջերկրականում ահեղ ստորացուցիչ պետականության և սատանիզմի խորհրդանիշ Լևիաթանի պատվին: Բայց մալադեց ձեզ… բլ***

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով