«Ամոթ է… գոնե դուք չպիտի նման քայլի գնաք և ցույց տաք, որ խաբել եք ժողովրդին…».Գևորգ Գրիգորյան

Առողջապահության բյուջեն 2020 թվականին կազմում է 110,9 մլրդ (!) դրամ: Մի հատ արտաբերեք 110,9 մլրդ դրամ… ու այս հանգամանքը մի կողմ դրած, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իրականացնում է դրամահավաք, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ԸՆԴԱՄԵՆԸ 1 մլն (չխառնել մլրդ-ի հետ) դրամ արժողությամբ 2 մոնիտոր: Հիմա հարց` ամոթ չի՞… «տնտեսական հեղափոխություն» խոստացած քաղաքական ուժի ներկայացուցիչը (ում վերաբերվում եմ հարգանքով) փաստացի ծննդատան գործունեության ծախսերը կրկին անգամ դնում է ժողովրդի ուսերին:
Ամոթ է… գոնե դուք չպիտի նման քայլի գնաք և ցույց տաք, որ խաբել եք ժողովրդին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի Սոֆյա Հովսեփյան ջան, ձեր (կամ առողջապահության նախարարի) մի ամսվա պարգևավճարը ծախսեք և ձեռք բերեք այդ մոնիտորները… չի լինում, որ դուք վայելեք, իսկ ժողովուրդը ճկռի..

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով