«Ազատամարտի ճանապարհ անցած, հայրենիք ազատագրած տղերքի վարկաբեկումով փորձ են անում մեր թիկունքը թուլացնել».Գևորգ Գևորգյան

Մարտական ընկերոջս՝ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հասցեին ուղղված անարգանքը, մեր հերոսներին վարկաբեկելու ծրագրի շրջանակում է: Եթե մի կողմ թողնենք մեր զգացմունքները և գրառումներ արած անձերին, սառը նայենք իրավիճակին, ապա պարզորոշ է, որ այս ամենը լայնածավալ սկիզբ առավ 2018 թ-ի ապրիլից: Փաստացի շուտով երկու տարի կլինի, որ երկրի իշխանությունը զավթած ապազգայինները բոլոր բարոյահոգեբանական մեթոդները կիրառում են թուլացնելու մեր ազգի իմունիտետը ինքնապաշտպանության, Արցախյան ազատագրական պայքարի, մարտիկ հայ տղամարդու կերպարի առումներով: Սա մի հակահայկական քարոզչական քաղաքականություն է, որը արդեն 30 տարի է իրականացվում է հակառակորդի կողմից: Եվ այդ ամենը 2018թ-ից անարգել կիրառվում է նաև մեր երկրում, և որը երկրի թիվ մեկ պատասխանատուի կողմից խրախուսվում է և համարվում խոսքի ազատություն:

Ազատամարտի ճանապարհ անցած, հայրենիք ազատագրած տղերքի վարկաբեկումով փորձ են անում մեր թիկունքը թուլացնել, արժեզրկել հայրենքի պաշտպանության գաղափարը: Սա ոչ այլ ինչ է քան ապազգային ուժերի մերժիր Հայրենիքդ, մերժիր Արցախը շարժում:
ԹՈՒՅԼ ՉԵ´ՆՔ ՏԱԼՈՒ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով