Ուզում եմ հասկանալ, Կուտոյանի մահվան առիթով հռճվանք ապրողներին ո՞վ է դաստիարակել

Загрузка...

Նողկանքի երկիր Հայաստան: Այո, դա ես եմ ասում, մարդ, որը չի լքել Հայաստանը այն տարիներին երբ ուներ բազմաթիվ նման հնարավորություններ, հատկապես Եվրախորհրդի երիտասարդական կենտրոններում տարբեր ծրագրերին մասնակցելու ժամանակ: Շատ առաջարկներ եմ ստացել, ընդհուպ մինչև Եվրախերհրդի Ստրասբուրգում գտնվող երիտասարդական կենտրոնում աշխատող թրեյներից մեկից իր հետ աշխատելու առաջարկ՝ trainer assistant կարգավիճակով, հետագայում Council of Europe Youth Center trainer դառնալու հեռանկարով: Երկար եմ մտածել այդ մասին, ինչ մեղքս թաքցնեմ: Գայթակղությունը շատ մեծ էր, խոստովանում եմ: Բայց չհամաձայնվեցի: Մնացի Հայաստանում:

Ինչի՞ համար սա հիշեցի… Երեկ, երբ կարդում և լսում էի նոր Հայաստանի դակած ուղեղներով բիոմասսայի մեկնաբանությունները և կարծիքները նախկին ԱԱԾ տնօրենի մահվան հետ կապված, հասկացա, որ իմ հայրենիքը այլևս դարձել է ինձ համար լրիվ օտար: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է հայ մարդը գրել կամ արտաբերել այդպիսի բառեր այլ հայ մարդու ողբերգական մահվան առիթով:

Եվ իմ երեխաները պիտի ապրեն այդ բարոյազուրկ, միայն ՛«Իմ շահը՛» սկզբունքով առաջնորդվող զանգվածի հետ մի երկրո՞ւմ: Ես իմ երեխաներին սովորեցնում եմ, որ պետք է բարի և կարեկցող լինել, որ չի կարելի ուրախանալ այլոց վշտի վրա, չի կարելի օգտագործել հայհոյանքներ, լեզուն մեզ դրա համար չի տրված… Ուզում եմ հասկանալ, Կուտոյանի մահվան առիթով հռճվանք ապրողներին ո՞վ է դաստիարակել:

Ես ընդհանրապես ռադիկալ հայացքների տեր մարդ չեմ, բայց այսօր չեմ կարողանում զսպել ատելությունս: Նիկոլ Փաշինյանի ստեղծած Հայաստանում բարոյազրկությունը հասել է աղետալի ծավալների: Հավանաբար դա էր նրա նպատակը: Որպեսզի երբ Արցախի հողի համար նորից պատերազմ սկսվի, զենք վերցնող չլինի, բոլորը միայն ՖԲ-ում քֆուրներ հղեն հակառակորդին, լինելով այն մտքին, որ թող հարիֆ հայրենասերները գնան կռվեմ: Ու այդպիսով ի կատար կածվի Փաշինյանի կողմից իր վրա վերցված պարտավորությունը՝ հանձնել ամեն ինչ առանց նախապայմանների:

Գիտեք, նույնիսկ լևոնական ժամանակահատվածում՝ մութ ու ցուրտ արիներին, ես այսքան հուսալքված չեմ եղել: Կյանքը դժվար էր, բայց մարդիկ միմյանց նկատմամբ բարի էին, հոգատար, կարեկցող: Ատելություն չկար: Այսօր ես տեսնում եմ, որ իմ հայրենիքում իրականացվում է Հայ Մարդու (ամենավեհ իմաստով) դեմ ուղղված դավադրություն, որի դեմը եթե չառնենք, հետևանքները կործանարար են լինելու:

Ռեֆորմիստների կուսակցության խորհդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

26.02.2020

Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

27.02.2020

Սիրում եմ բոլորիդ, էշի տեղ եմ դնում բոլորիդ, հասնումա բոլորիդ….

27.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...