Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

Загрузка...

Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը այնպիսի գործունեություն է ծավալել, որոնց վերաբերյալ այսօր տասնյակ հարցեր են առաջ գալիս։ Լրագրող, խմբագիր, պատգամավոր Փաշինյանի համար չկար թեմա, որի վրա տաբու դրված լիներ։ Նա կարող էր անել հայտարարություններ, որոնք հակասում են հայ ժողովրդի շահերին և ավելին հաճախ Փաշինյանը այնպիսի գնահատակներով է հանդես եկել, որը չի կարող հասկանալ մարդկային բանականությունը։

Փաշինյանի նախկին գործունեությունը և ներկա հայտարարությունները իրական գլուխկոտրուկ են։ Ու դժվար է ասել Փաշինյանը կեղծում էր այն ժամանակ, երբ չուներ իշխանություն և հետևաբար իր խոսքերի համար չէր կրում պատասխանատվություն, թե կեղծում է հիմա, երբ հակասում է իր նախկին հայտարարություններին։

Մեր ձեռքի տակ է հայտնվել Փաշինյանի հոդվծաներից մեկը, որը կարծում ենք արժեքավոր նյութ է հասկանալու համար, թե Փաշինյանը ինչ մոտեցում ունի Բաքվում 1990 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Սա հատկապես կարևոր է, քանի որ հունվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղեց Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Վարչապետը հայտարարեց, որ այլևս թույլ չեն տալու, որպեսզի հայերի նկատմամբ նման գործողություններ իրագործվեն․ «Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»:

Ինչ է տեղի ունեցել Բաքվում 1990 թվականին

1990 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ (Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ) ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է. «…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։

Այդ օրը բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով, ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։

Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել են հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։ Նույնը կատարել են նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել եճ սրտային խանգարումների)։

Ջարդերը շարունակվել են 6 օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։ Զինված դիմադրական ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։

Հայերին սպանողները և «շահիդների պուրակը»

ԽՍՀՄ զորքերի ներխուժման արդյունքում զոհվեցին 170-200 ադրբեջանցներ, որոնց մեծ մասը հայերի նկատմամբ իրականցված ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողներն էին։ Իհարկե ԽՍՀՄ բանակի նպատակը հայերի պաշտպանությունը չէր, քանի որ հունվարի 19-ին Բաքվում արդեն հայեր չէին մանցել։ ԽՍՀՄ նպատակը Ադրբեջանի իշխանությունը իր ձեռքում պահելն էր։

Հայերի նկատմամբ բռնություններ իրականացրած, հետագայում ԽՍՀՄ բանակի կողմից սպանված ադրբեջանցիներին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին «շահիդներ»՝ նահատակներ և նրանց պատվին հիմնվեց Նահատակների պուրակը, իսկ հունվարի 20 սկսվեց համարվել, որպես Բաքվի ադրբեջանցիների ջարդի օր։ Այս ամենը ադրբեջանիցների կողմից նպատակային էր արվում, որպեսզի մեղմեն միջազգային արձագանքը հայերի նկատմամբ իրենց կողմից իրականացված ջարդերի վերաբերյալ։

Փաշինյանը մեկ րոպե լռությամբ հարգում է «շահիդների» հիշատակը

1998 թվականի փետրվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Մոլորակ» թերթում հրապարակում է մի հոդված «Հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» վերտառությամբ։ Հոդվածում Փաշինյանը զարմանում է, թե ինչո՞ւ է «հայերի գիտակցությունը մթագնում», երբ խոսք է գնում «ադրբեջանցի և թուրք անմեղ զոհերի մասին»։ Հոդվածը Փաշինյանը ավարտում է հետևյալ տողերով․ «Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի 1990 թվականի Բաքվի զոհերի հիշատակը։ Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն է ջարդում թե՛ Բաքվում, թե՛ Սումգայիթում, թե՛ Շահումյանում, թե՛ ֆերգանայում, թե՛ Ադանայում և թե 1915 թվականին Արևմտյան Հայաստանում»։

Հասկանալու համար, թե արդյո՞ք տեղին է Բաքվի հայերի ջարդը և այսպես կոչված Բաքվի ադրբեջանցիների ջարդը համարժեք դիտարկել, politik.am-ը զրուցեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի հետ։ Ադրբեջանագետը նկատեց, որ ադրբեջանցիները ցանկանում են հունվարի 20-ի իրադարձությունները ներկայացնել ադրբեջանցի ազատատենչ ժողովրդի նկատմամբ իրականցված բռնի գործողություն, բայց իրականությունը այլ է․ «Պետք է հիշեցնեմ, որ դրանից առաջ, մեկ շաբաթ շարունակ ջարդ է իրականցվել հայերի նկատմամբ և սովետական զորքը չի միջամտել այդ ամենին։ Ադրբեջանցիները լռեցնելու համար հայերի նկատմամբ իրականցված ջարդի փաստը իրենք առաջ են բերում հունվարի 20-ի հանգամանքը։ հայտարարում են, թե պայքարում էին ԽՍՀՄ դեմ և դրա համար բանակը պատժեց իրենց։ Նահատակների պուրակը հենց հունվարի 20-ի զոհվածների պատվին է կառուցվել, որոնց թվում շատերը հենց հայերի ջարդը իրականացնողներն էին»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հայերի և ադրբեջանցիների նկատմամբ կատարվածը չի կարելի համեմատել և համարժեք համարել։

Մենք նաև փորձել են ստանալ արդեն վարչապետ դարձաձ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները։ Օրեր առաջ գրավոր հարցում ենք ուղարկել կառավարության հանրային կապերի բաժին, պարզելու համար պատրաստվում է հունվարի 20-ին վարչապետը մեկ րոպե լռությամբ հարգել հայերի ջարդերը կազմակերպած, իրականացրած և «Մահ հայերին» լոզունգի ներքո հանրահավաքներ կազմակերպած «շահիդների» հիշատակը։ Մեր հարցումն այդպես էլ անպատասխան մնաց և դժվար է ասել, արդյո՞ք Փաշինյանը փոխել է իր կարծիքը։

Աղբյուրը՝ politik.am

Լենա Նազարյանը քթի «բոբոն» կլորակ է սարքում ու նետում

06.02.2020

Մարդիկ, ովքեր սեփական մորն են փուռը տվել, այսօր երկրի ճակատագիր են որոշում.Հոգեբան. i TV

10.02.2020

Օրը ցերեկով Տաշիր առևվտրի կենտրոնի մոտ անհայտ տղամարդը դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել մի կնոջ ..,,

06.02.2020

Անսպասելի ստուգայցեր մի շարք զորամասերում

07.02.2020

Ոչ մեկ չկարողացավ նրա դեմ կոմպրոմատներ ու դանոսներ ձեռք բերել

10.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...