Արդար է ժողովուրդ, եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն

Տիկնայք և Պարոնայք
Այսօր կրկին ուզում եմ խոսել մարտի 1-ի դեպքերի մասին, ուղղակի այլ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացրած նյութերի լույսի ներքո։

Ինչպես ասել եմ նախկինում, պնդում եմ նաև հիմա՝ Մարտի 1-ի ուղղակի մեղավորներն են Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և մնացած այն ավանտյուրիստները, ովքեր կամայական՝ նույնիսկ 10 զոհի գնով ուզում էին ձեռք գցել կառավարական աթոռները։ Այս մարդիկ այնքան դավաճան են, որ ցանկանում էին սա անել կամայական գնով և պատրաստ էին դրա համար հանձնել Արցախը և նույնիսկ այլ տարածքներ, զրպարտել Երկրորդ Նախագահին, ինչը նրանց մոտ ստացվեց, և այսօր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրենից հեռացնի բացառապես իր պատասխանատվության տակ գտնվող իրադարձությունները, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է պատանդ այսօրվա նրա «իշխանության» ձեռքում և օգտագործելով կամայական ապօրինի լծակներ, Նիկոլ Փաշինյանը իր և իր հանցակից Լևոն Տեր-Պետրոսյանի վրայից ուզում է մաքրել Մարտի 1-ի զոհերի արյունը։ Մի փորձեք ուղղակի կարծիք ձևավորել, այլ կխնդրեմ ուշադիր և համբերատար կարդալ ստորև ներկայացված նյութը և մեեեծ նեղություն տալ ու աշխատեցնել գանգատուփում գտնվող այն մոխրագույն զանգվածը, որը սովորաբար անտեսում ենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցիտում եմ՝ «Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում»։ Սա գրում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը՝ ԱՄՆ պետդեպարտամենտին, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված նամակում (հղում N1՝ ստորև)։

Եկեք համադրենք փաստերը՝ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում, 27.11.2007թ. նշված «Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը. երկար հարված, որը, միևնույն է, հարված է» վերտառությամբ նամակում, Փեննինգթոնը ներկայացնում է Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով (հղում N2՝ ստորև)։

Դեռևս 27.08.2007թ. ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինան ներկայացրել է IRI-ի հարցումները, ըստ որի Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ․-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որի առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն իր եզրակացության մեջ նշում է, որ իր հնարավորությունների մասին Տեր-Պետրոսյանի կարծիքն ինքը համարում է չափազանց լավատեսական։ ԱՄՆ ներկայացուցիչը վստահում էր IRI-ի հարցումներին, և Ս. Սարգսյանի՝ բարձր վարկանիշ ունենալը նրա մոտ կասկածներ չէր հարուցում։ Պերինան նշում է, որ Սարգսյանի համար ավելի իրական մրցակից կարող է լինել Ռաֆֆի Հովհաննիսյանը, որը, սակայն, կարող է տեխնիկական պատճառներով չմասնակցել ընտրություններին (հղում N3՝ ստորև)։

Ասեմ ավելին, Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ, և բնականաբար՝ ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա (հղում N4՝ ստորև)։

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր՝ հավաքված հանրությանը ցույց տալ ղարաբաղցիների և հայաստանցիների միջև առկա սին տարաձայնությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը պատրաստ են Հայաստանի տարածքի հաշվին պահպանել տարածքներ իրենց ծննդավայր Արցախում։ Ըստ Փեննինգթոնի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նպատակ ուներ՝ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը ԳՑԵԼ Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի վրա (հղում N5՝ ստորև)։

ԱՄՆ ներկայացուցիչը համոզված է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։ Ուշագրավ է, որ, ինչպես նշված է Վիկիլիքսում, Տեր-Պետրոսյանը Բրայզային առաջարկել էր Համանախագահների կողմից հրապարակել ԼՂ բանակցությունների մասին «Քոչարյանի ժամանակաշրջանի» ԿԵՂԾ փաստաթուղթ, որն, ըստ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի, նա հետագայում պատրաստվում էր շահարկման առարկա դարձնել։

19.02.2008թ. նամակում Փեննինգթոնը փորձում է կանխատեսել ընտրություններում հաղթելու՝ Ս. Սարգսյանի շանսերը։ Որպես վերջինիս առավելություններից մեկը՝ նա նշում է, որ հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանն ասոցիացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում՝ նախագահ Քոչարյանի օրոք, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է (հղում N6՝ ստորև)։

Շարունակելով այս դեպքերի շարանը տեսնում ենք, որ Քոչարյանը ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը (հղում N1՝ ստորև)։

Ելնելով սրանից, հստակ կարելի է հետևություն անել, որ Տեր Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի կոչերը, կապված Տեր Պետրոսյանի հաղթանակի և տեղի ունեցած անարդարությունների մասին բացարձակ սուտ էին և կրում էին խառնակչական բնույթ։ Ինչի հետևանքով, Երևանում տեղի էին ունենում ԱՆԿԱՐԳՈւԹՅՈւՆՆԵՐ, որոնք ոչ մի կերպ հիմնավորված չէին արդարության ձգտումով, այլ բռնի իշխանափոխության փորձեր էին, որոնք բերում էին անկարգությունների և խաթարում ՀՀ բնականոն կյանքը։ Այս ցինիկ ստի շնորհիվ տեղի ունեցան իրադարձություններ, ինչի պատճառով եղան անմեղ զոհեր։

Հիմա դատեք ինքներդ՝ Մարտի 1-ի մարդասպանը, լինելով պաթոլոգիկ դասալիք և ստախոս, օգտագործելով ճակատագրով իրեն բաժին ընկած բոլոր կառավարական և մեդիա լծակները, ջանասիրությամբ այդ տրագիկ դեպքերի պատասխանատվությունը, ցինիկ և լկտի ձևով, չխնայելով ոչ մի միջոց, փորձում է բարձել Արցախի առաջին, ՀՀ Երկրորդ Նախագահ, Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանի վրա։

Արդար է ժողովուրդ, եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն։

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա

[1] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN168_a.html
[2] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1383_a.html
[3] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1050_a.html
[4] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1257_a.html
[5] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN110_a.html
[6] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN144_a.html

Հոգեբան   Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով