Daily Archives: 01.12.2019

Երեկ Դալմա մոլի մոտակայքում կայանված մոտ 15 մեքենաներից կողային ապակիները կոտրելու միջոցով կատարվել է զանգվածային կողոպուտ

Արմեն Նահապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Դալմա մոլի մոտակայքում կայանված մոտ 15 մեքենաներից կողային ապակիները կոտրելու միջոցով կատարվել է զանգվածային կողոպուտ, որը արդյունք է ներկա իշխանության կողմից 800 հանցագործի համաներման միջոցով ազատ արձակելու։ Այս մասին մամուլը չգիտես ինչու լռում է։ Կողոպուտի զոհ ենք դարձել նաև մենք»:

Թքեմ էն տղամարդու երեսին, ում կնիկը ֆեյսբուքում քֆուր ա գրում մի ուրիշ տղամարդու հասցեին. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թքեմ էն տղամարդու երեսին, ում կնիկը ֆեյսբուքում քֆուր ա գրում մի ուրիշ տղամարդու հասցեին: Ըտենց «տղամարդը» պտի զիբիլի մոտ իրան կրակի… Էս ու՞ր հասցրին մեր ազգին…»

«Փողոցում զոմբի գրեթե այլևս չկա,ֆեյսբուքն է զոմբիների բնական կացարանը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մեր պայքարը պետք է լինի Homo Zombius-ին կրկին Homo Sapiens-ի վերածելը Եթե ռեժիմը դեռ մտածում է,որ կեղծ օգտատերերի միջոցով կարող է կեղծ հասարակական կածիք ձևավորել չարաչար սխալվում է:Տարբեր երկրներում ծվարած անգործ և անհաջող կյանքով ապրող մի քանի ազգադավ կարող է մտածում են,որ մոնիտորի հետևում թաքնված ազդում… Կարդալ ավելին »