«Փողոցում զոմբի գրեթե այլևս չկա,ֆեյսբուքն է զոմբիների բնական կացարանը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեր պայքարը պետք է լինի Homo Zombius-ին կրկին Homo Sapiens-ի վերածելը

Եթե ռեժիմը դեռ մտածում է,որ կեղծ օգտատերերի միջոցով կարող է կեղծ հասարակական կածիք ձևավորել չարաչար սխալվում է:Տարբեր երկրներում ծվարած անգործ և անհաջող կյանքով ապրող մի քանի ազգադավ կարող է մտածում են,որ մոնիտորի հետևում թաքնված ազդում են հասարակական կարծիքի վրա կամ իրենց գրված հայհոյանքից որևէ մեկը վախեցավ էլի չարաչար սխալվում են:
Նման անտաղանդ իշխանական քարոզչական մեքենա ոչ միայն Հայաստանը չի տեսել,այլ նաև աշխարհը:Սրանք բացառիկ անտաղանդ են,որոնք չգիտեն ինչ մեծ սխալներ են արդեն թույլ տվել և որ մեկ տարի անց իրենք քայքայել և սպառել են այն մեծագույն վստահության ռեսուրսը,որը իրենց տրված էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աննախադեպ արագությամբ գահավիժում է հեղափոխության վարկանիշը,դե վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու վարկանիշը պարզ բանա էլ ավելի մեծ արագությամբ է գահավիժում:Այստեղ կարևորը հեղափոխության վարկանիշն է,որը տարբեր կալիբրի կեղծ բարեպաշտ պերսոնաժներ փորձում են իրենցով անել,բայց չի ստացվում:
Խուճապը կմեկնարկի առաջին մեծ պարտությունից հետո,երբ բոլորը կփնտրեն նոր տերեր և պատրաստ կլինեն ուրանալ իրենց մեծ առաջնորդին,բայց դրա մասին կխոսենք հետո:

Փողոցում զոմբի գրեթե այլևս չկա,ֆեյսբուքն է զոմբիների բնական կացարանը և այստեղ էլ նրանք շատ քիչ են մնացել անցյալ տարվա համեմատ,հուսադրող արդյունքներ են:

Կայքերի մեկնաբանություններում գրում են նույն կեղծ օգտատերերը կամ զոմբիները և շատ քիչ են իշխանության իրական կողմնակիցները,որոնք էլ ոչ թե այդքան կողմնակիցն են Նիկոլի,ինչքան չարացած են նախկինների նկատմամբ,շատ անգամ անիմաստ և անբովանդակ պատճառներով:Մեզ մեղադրող և անիծող զանգվածը մեզ նույնացնում է նախկին իշխանության հետ մոռանալով կամ չիմանալով,որ մենք իշխանություն երբևէ չենք եղել:
Շատերը դա անում են զուտ նրա համար,որ մենք նախկին իշխանության մասին լավ բաներ ենք ասում,ինչը այսօրվա իրենց կեղծ թրենդի մեջ չի տեղավորվում:Վայրահաչող կեղծ օգտատերերի հոգեբանությունը դժվար է հասկանալ,քանի որ դա հոգեբանություն չէ,այլ բնազդագիտություն է,որը առանձին մոտեցման,գուցե նաև ուսումնասիրության կարիք ունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խավարի իշխանության երկրորդ ձմեռը սկսվեց…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով