Վաղ առավոտյան Շիրակի պետական համալսարանում գործադուլ էր.Նարեկ Միրզոյան

ՇՊՀ ռեկտորի «նախկին ժ/պ» Երվանդ Սերոբյանը «օդում կախված լուրերի համաձայն»  բուհի աշխատակիցներին ասել է,որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու է հունվար ամսին «մեծահոգաբար»  մտածելով վերջիններիս մասին,որ գումարը չծախսեն ամանորյա գնումների վրա,իսկ հունվար ամսին մնան առանց փող։ Հավելեմ նաև, որ Սերոբյանը չի ուզում վճարել նաև համալսարանում ավանդույթ դարձած պարգևավճարը, կամ այլ կերպ ասած 13-րդ աշխատավարձը՝ պատճառաբանելով, որ բուհի բյուջեում չկա համապատասխան գումար դրա համար, որի գլխավոր մեղավորը ըստ իս ինքն է, որովհետև բուհի նախկին ղեկավարների օրոք մշտապես գումարներ գտնվել են աշխատակիցներին պարգևատրելու համար։

Հ.Գ Որպես բուհի նախկին աշխատակից, մի դիտարկում անեմ, որ երբ պարոն Սերոբյանը պրոռեկտոր էր,համալսարանի նախկին ռեկտորին աշխատակիցների անունից խնդրում էր պարգեվավճարները և դեկտեմբերի աշխատավարձը վճարել մինչև դեկտեմբերի 23-ը,որպեսզի աշխատակիցները հասցնեն գնումներ կատարել և ամանորյա սեղանին անհրաժեշտ ապրանքները չթանկանան` նշելով որ վերջին օրերին սովորաբար թանկացումներ են լինում։ Ու՞ր է կորել պարոն Սերոբյանի «մեծահոգությունը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով