Սեփական հաջողություն չունենալով «թավշյաները» սկսել են իրենց վերագրել նաև ռազմական տեխնիկայի և սպառազինության համալրումները

Սեփական հաջողություն չունենալով «թավշյաները» սկսել են իրենց վերագրել նաև ռազմական տեխնիկայի և սպառազինության համալրումները:
Եթե ինտելեկտուալ բանակից եք խոսում,ուրեմն առաջինը գնահատեք մեր հերոսներին,սպաներին,զինվորներին:
Մի ջնջեք և խմբագրեք մեր պատմությունը:
Նախկին հաջողությունների համար շնորհակալ եղեք,այլ ոչ թե ծածուկ վերագրեք ձեզ:Նման հարցերում կարծում եմ պետք չի մեծ ինտելեկտ ունենալ:

ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը դեռսս 2017թ դեկտեմբերին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանի ստորագրած համաձայնագրով ՌԴ-ն 100 ﬕլիոն դոլարի պետական վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Մի օր էլ երևի կլսենք,որ Իսկանդերը Հայաստան Նիկոլն էր բերել:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով