ԱԺ նախագահը պարգեւատրել է ինքն իրեն, պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ կարգադրություն է ստորագրել ինքն իրեն, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին և այլ պատգամավորների, փորձագետների, ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների՝ միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական պաշտոնյայի դրույքի 100%-ի չափով խրախուսելու մասին։ Պարգեւատրվածների ամբողջական ցանկը՝ այստեղ:

Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը 1 միլիոն 190 հազար 520 դրամ է, տեղակալների աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793 հազար 680 դրամ, մշտական հանձնաժողովների նախագահի տեղակալներինը՝ 694 հազար 470 դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ:

2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների ֆոնդից՝ ամ­սական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: 2018 թվակա­նի ընթացքում պարգևատրման ֆոնդը կազմել է 61.675.550 դրամ, իսկ 2017 թվականին՝ 33.077.880 դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով