Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են.Վահան Բաբայան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը,երեկ մի քանի «դարակազմիկ» հայտարարություններ է արել ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի մասով և ևս մեկ անգամ ապացուցել,որ Նախագահի ելույթից առաջացած ցնցումները իրեն էլ հանգիստ չեն տալիս:

ԱԽՔ-ը ոչ թե չի ընկալել Սերժ Սարգսյանի ելույթը,այլ հակառակը շատ լավ է ընկալել և այդ ելույթում տեղ գտած մտքերը իրոք անհանգստացել են նրան,քանի որ իրավիճակի փոփոխությունից հետո նա շատ լավ է պատկերացնում իր ապագան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանը պարոն ԱԽՔ իրավունք ունի խոսել ժողովրդավարությունից,քանի որ նրա օրոք տեղի ունեցավ անարյուն և անցնցում իշխանափոխություն,ինչի արդյունքում դուք և ձեր նմանները հայտվել եք այն տեղերում,որ երազներում անգամ չէիք պատկերացնի:Դա մի մոռացեք:

Ձեր քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանի օրոք մշտապես վերցնելով մանդատը ճանաչել է ԱԺ և ՏԻՄ ընտրությունների արդյունքները,ավելին դրանք բարձր գնահատականի են արժանացել միջազգային համապատասխան կառույցների կողմից,դա էլ մի մոռացեք:

Արմեն Գրիգորյանի բուն գործը այս ողջ ժամանակահատվածում եղել և մնում է Սերժ Սարգսյանին քննադատելը,մոռանալով,որ նա նշանակված է այդ պաշտոնին այլ կարևոր պետական առաքելության համար:
Նման ջանասիրությամբ պետք է զբաղվել մեր թշնամիների և անվտանգությանը սպառնացող վտանգների հարցերով պարոն ԱԽՔ,այլ ոչ թե կրկին ու կրկին հին «պլաստինկա»միացնելով,դա ալևս հետաքրքիր չէ,դուք ընտրությունների կամ նոր բողոքի ցույցի մասնակից չեք այլ արդեն «մեծ» ԱԽՔ-եք:
Պատմեք ի՞նչ եք արել ՀՀ անվտանգությունը ուժեղացնելու մասին,պատմեք ո՞նց եք դիմագրավելու մեր արտաքին մարտահրավերներին և այդ ողջ ժամանակահատվածում հիշեք,որ Սերժ Սարգսյանն է հենց մեր երկրի անվտանգության համակարգերի գլխավոր ճարտարապետը:
Մի մոռացեք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով