«Սերժ Սարգսյանը Սերգոյին մատ է արել».»Հրապարակ»

Հրապարակ»-ը  գրում է. «Նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին հիշում եք։ Կհիշեք նաև, թե ինչպես էր գյուղացիներին խորհուրդ տալիս աղոթել, որ առատ բերք ստանան: Այն ժամանակ դա ամեն մեկն իր ձևով էր մեկնաբանում։ Սերգոն  ուզում է ասի, որ հույսներդ մեզնից կտրեք, ավելորդ սպասումներ մի ունեցեք, գլխներիդ ճարը տեսեք: Գյուղացիներն էլ կատակում էին՝ եթե առատ բերք, ոռոգման ջուր, գյուղտեխնիկա, էժան վարկեր ստանալու միակ հույսը Ատվածն է, դուք ինչի՞ համար եք…

Ինչևէ, թե ով ինչ էր ասում, ինչպես էր մեկնաբանում, անկախ ամեն ինչից, մտածում էինք, որ Սերգոն  հավատացյալ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտոնը թողնելուց հետո մոռացել էինք Սերգոյին էլ, նրա ասածներն էլ։ Մեկ էլ լսում ենք, որ Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա: Այսօր կայքերից մեկը նրանց առերեսման վերաբերյալ մի ուշագրավ հատված էր ներկայացրել․

«Մեր աղբյուրների տեղեկացմամբ առերեսման ժամանակ նախկին նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ «Հավատացյալ մարդ է ու ասելու է ճշմարտությունը, որպեսզի Աստված իրեն չպատժի»։ Նախագահ Սերժ Սարգսյանը սրան ի պատասխան հեգնել է, որ «Եթե հավատացյալ էիր, ապա ինչու ես անօրինական հրահանգ կատարել»։

Փաստորեն Սերժ Սարգսյանը Սերգոյին մատ է արել․ եթե, իրոք, Սերգոն հավատացյալ է և վախենում է Աստծուց, Սերժ Սարգսյանի պատասխանից հետո էլ փրկվելու տեղ չի մնացել։ Սա  պատային վիճակ է, երբ էլ շարժվելու հնար չկա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով