Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ նժդեհի հուշատախտակի ներկումը ադրբեջանական լոբբինգի հետևանք էր

Ֆոտոլրագրող  Հայկ Կիսեբլյանը գրում է

Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ նժդեհի հուշատախտակի ներկումը ադրբեջանական լոբբինգի հետևանք էր

Արդեն 3 օր է, ինչ համացանցի ադրբեջանական սեկտորում պտտվում է մի փաստաթուղթ, ըստ որի, Ռուսաստանի Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու հովիվ Տեր Մակար ավագ քահանա Տերտերյանը զեկուցում է Արմավիր քաղաքի փոխքաղաքապետ Ս․ Վ Ֆլորովին, որ ի պատասխան եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հետ կապված վերջինիս հրահանգին՝ ապամոնտաժումն արդեն իրականացվել է։
Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ այս ամենը ադրբեջանական լոբբինգի հետևանք էր: Այս ամենը կատարվում է Ադրբեջանի քարոզչամեքենայի հովանավորությամբ և Ռուսաստանում, ռուսների կողմից հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսևորում քարոզելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով