Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ. Փաստաբան

Նորածինների ապօրինի որդեգրման գործով երեկ ձերբակալված Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին «Հայկական ժամանակը»-ի հարցին ի պատասխան՝ նշեց նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

Հիշեցնենք, որ երեկ բացի Ռազմիկ Աբրահամյանից՝ ձերբակալվել են նաեւ «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԿԱ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, որի ինքնությունը դեռ հայտնի չէ«Ձերբակալումից հետո իմ պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է, բավականին, ծայրաստիճան ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այժմ գտնվում է սրտանոթային բաժնի ռեանիմացիայում»,- ասաց նա: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանը հավելեց. «ճնշումը, շաքարն այնքան են բարձրացել, որ իրեն ադեկվատ չի զգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով