«Ոնց որ մարդ չլինենք. տշում են ստեղից՝ ընդեղ». դիաբետ և սրտային հիվանդություն ունեցող կինը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մասին.Aysor.am

55-ամյա Նվարդ Սարգսյանն, ով շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություններ ունի, խիստ վիրավորված և զայրացած է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ֆիզիոթերապիայի և վերականգնողական բաժանմունքի աշխատակիցների վերաբերմունքից։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կինը նշեց՝ իրեն և իր նման շատ հիվանդների հիվանդանոցում ուղղակի «ֆուտբոլի գնդակի նման էս կողմ են տշում, էն կողմ են տշում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նևրոպատիա և արթրոզ ունեմ, ուսերիս և ծնկիս համար գնում եմ տոկերի։ Վեց ամիսը մեկ՝ հիվանդանոց եմ պառկում, որովհետև կարգ ունեմ և պետք է բուժում ստանամ։ Նախկինում տոկեր ստանում էի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի պոլիկլինիկայում։ Վերջերս ինձ ասեցին, որ այդ ծառայությունը տեղափոխել են այդ հիվանդանոց, բայց անցած օրը տեղեկացրեցին, որ հիվանդանոցից հանում են, նորից բերում են պոլիկլինիկա։ Իմաստն ուղղակի չեմ հասկանում։

Եթե պետք է գնամ, պառկեմ հիվանդանոց, հետո ոտքով, մայթերին ընկած՝ հասնեմ պոլիկլինիկա՝ տոկեր ստանալու, հետո էլ նորից հետ գնամ հիվանդանոց, բուժման էֆեկտը լրիվ կորում է։ Տոկեր ընդունելուց հետո պետք է շատ տաք լինի։ Էլ չեմ գնա. էս ցրտին գնամ՝ ի՞նչ անեմ», – իր զայրույթը հայտնեց Նվարդ Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝ խնդիրների բախվում է նաև «Ինսուլին» դեղամիջոցի հատկացման ժամանակ։ Դեղը ստանալու գործընթացը տևում է 3-4 ժամ, այն դեպքում, երբ իր զարկերակային ճնշումն այդ ընթացքում կարող է բարձրանալ մինչև 220 նիշի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամեն ինչ շատ են վատացրել։ Ես հիվանդ կին եմ, գնում եմ, ժամերով սպասում եմ, որ մի հատ անտեր «Ինսուլին» ստանամ։ Ամեն տեղ՝ հերթ։ Մարդու համբերությունը չարաշահում են, ոնց որ մենք մարդ չլինենք. տշում են ստեղից ընդեղ։ Հաշմանդամություն ունեցող, սայլակների վրա գտնվող մարդիկ կան, որ տոկերի են գնում։ Էդ մարդիկ ի՞նչ պիտի անեն. իրենց սայլակներո՞վ հասնեն պոլիկլինիկա», – դժգոհեց Նվարդ Սարգսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով