Ողջ ճշմարտությունը Գյումրիում իրականացված փողոցաշինության մասին

Վերջին ամիսներին Գյումրիում իրականացված փողոցաշինության ծրագիրը,որը իշխանական քարոզչամեքենան և գործող կառավարությունը հասարակությանը մոլորեցնելով վերագում են որպես «նոր իշխանությունների» և հատկապես Նիկոլ Փաշինյանի ձեռբերում իրականում միֆ է:
Ճշմարտությունն այն է,որ Գյումրիում իրականցված փողոցաշինական ծրագրի մեկնարկի մասին առաջին անգամ հայտարարվել է դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպման ժամանակ:

Իրականում Գյումրու փողոցաշինության ծրագրի գումարները վարկային միջոցներ են,որոնք տրամադրվել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում,որի համաձայագիրը կնքվել է նախորդ իշխանությունների օրոք:
Համաձայանգրով քաղաքին փոխանցվել 23.8 մլն եվրոյին համարժեք գումար: Այս դրամաշնորհային ծրագրի առաջին պայմանագիրը կնքվել է Լոնդոնում 2016-ի ամռանը՝ ՎԶԻԲ-ի ՀՀ կառավարության և Գյումրու քաղաքապետարանի միջև: Որպեսզի վարկը հաստատվի և ծրագիրը հասնի Գյումրի, նախագիծը հաստատվել նաև Ազգային Ժողովում, վերջնական համաձայնագիրն էլ ստորագրվեց Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էր ՀՀ Ազգային ժողովում դեմ է քվեարկել Գյումրու փողոցաշինության նախագծին:
Հավելեմ նաև,որ ցանկացած փողոցաշինական ծրագրի իրականացումը օրվա իշխանությունների պարտականությունն է, իսկ եթե շնորհակալություն հայտնելու լինենք, ուրեմն պիտի շնորհակալություն հայտնենք ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ավելի բարեկարգ Գյումրի ունենալու համար:
#ստի_ոտքը_կարճ_է
#ճշմարտությունը_ավելի_թանկ_է
#շնորհակալություն_Սերժ_Սարգսյանին

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով