Շիրակի մարզում 27-ամյա կինն ինքնասպան է եղել. նա երկու անչափահաս երեխա ուներ. Tert.am

Դեկտեմբերի 21-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում ինքնասպան է եղել 27-ամյա Գ. Պ.-ն:

Այս մասին   tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանը:

Վերջինս նշեց, թե, հավանաբար, երիտասարդ կինն այդ քայլին գնացել է երեխաների հետ շփումից զրկված լինելու պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նա ամուսնացած էր Սպիտակ քաղաքում: Մոտ մեկ ամիս առաջ ընտանեկան խնդիրների պատճառով ամուսինը նրան բերել է Մեծ Սեպասար՝ մոր մոտ, իսկ երկու երեխաներին խլել է»,-ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ կնոջ մոտ տարօրինակ վարքագիծ չի նկատվել: Մայրն ուշադիր է եղել նրա հանդեպ: «Մի պահ աչքաթող է արել, ու Գ. Պ.-ն սենյակում կախվել է»,-ասաց բնակավայրի վարչական ղեկավարն ու հավելեց, թե կնոջը տեղափոխել են հիվանդանոց, բայց նա արդեն մահացած է եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով