Յոնջի մահացու վտանգի մասին աբաջյան գոհարի ընտանիքում չգիտեն

Հայաստանի ամենառոմանտիկ զույգը` աբաջյան գոհարն ու նրա մարդը, լավ Նոր տարի կանցկացնեն: Հանուն կնոջ աբաջյան գոհարի մարդն ինքն իրեն երեք միլիոն դրամ է դուրս գրել որպես պարգևավճար: Չի մոռացել նաև մյուսներին` Ազգային ժողովում դեկտեմբերին բոլորը հավելյալ գումարներ են ստացել, մեկ ամսվա աշխատավարձին հավասար: Պետությունից գրպանածի վերաբերյալ տարբեր թվեր են հնչեցվում, ձեռնպահ կմնանք ընդհանուր թիվը նշելուց, մինչև որ ամեն ինչ չպարզվի, ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, աբաջյան գոհարի մարդն իրականում ութ միլիոն է տուն տարել, ոչ երեք: Ինչևէ, սա մենակ դեկտեմբերյան գրպանումներն են, իսկ ընդհանուր առմամբ աբաջյան գոհարի մարդը շատ առատաձեռն է պետական փող բաժանելիս, հավանաբար, դա միակ բանն է, որ նրա մոտ ստացվում է կատարյալ:


Լակոտակրատիայի լփռիկությունը զարմացնում է: Երկու հետևություն կարելի է անել. կամ սրանք համոզված են իրենց իշխանության մոտակա տապալման մեջ և փորձում են հնարավորինս շատ շնից մազ պոկել, կամ սրանց բնածին չտեսությունը պարզապես սահման չունի. ինչ տեսնեն` կլափեն տեղում, մի բան տանելու հնարավորություն ունենան` անմիջապես կտանեն, առանց մտածելու հետևանքների, հանրային արձագանքի, տարրական նամուսի մասին, որից իսպառ զուրկ են սրանք:
Մի խոսքով, արածե՛ք, կովեր, կյանքը կարճ է, իսկ ձեր դեպքում` շատ ավելի կարճ: Արածե՛ք, բայց իմացեք` յոնջա ուտեստը երբեմն դաշտում ուտողին գերեզման է տանում (ֆերմերներն այդ դեպքում ասում են` կովը յոնջից պայթեց):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկարում` դաշտում յոնջա լափա

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով