Մենք ունենք իշխանություն, որը տարիներով կոկորդ էր ճղում, թե բյուջեն թալանվում է, ժողովրդի համար սոցիալական ծրագրեր չեն իրականացվում և աշխատատեղեր չեն ստեղծվում

Մենք ունենք մոտ 800 հազար թոշակառու, նպաստ ստացող և պետական բյուջեյից սնվող այլ շահառուներ։
Մենք ունենք մոտ 150 կմ առաջագիծ, որի պահպանությունը մեծ գումարների հետ է կապված։
Մենք ունենք արցախյան հիմնահարցի բանակցային գործընթաց, որին հզոր ձևով հակազդում են Թուրքիան և Ադրբեջանի խավիարային և նավթադոլարները։

Այս իրավիճակում մենք ունենք իշխանություն, որը տարիներով կոկորդ էր ճղում, թե բյուջեն թալանվում է, ժողովրդի համար սոցիալական ծրագրեր չեն իրականացվում և աշխատատեղեր չեն ստեղծվում, որ Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն չարիք են, որ կառավարման վատ վիճակից ներդրումներ չեն կատարվում։
Իշխանություն գալուց հետո սրանք «պատահական»  պարզեցին, որ վարչապետի «հագով կարված» սահմանադրությունը շատ լավն է ու դեմոկրատիկ,
-որ երկիրը վխտում է լրտեսներով,
– որ ժողովուրդը թամբալ է, չի ուզում աշխատել,
– որ իշխանավորների ցոփ ու շվայտ կյանքը իրենց սրտով չէ, ուղղակի օրենքն է ստիպում,
– որ արցախյան հարցը պետք է լուծվի նաև ադրբեջանի ժողովրդի սրտով։
– որ ներդրողները ջինս են հագնում։
– որ ԵԱՏՄ-ն և Լադիմ Լադիմիչը լավն են։
Մեր հասարակությունը շատ խայտաբղետ է, իսկ մեր առջև դրված ներքին և արտաքին մարտահրավերները հրատապ լուծումների կարիք ունեն։ Ես միշտ ասել եմ, այնպիսի տպավորություն է, թե նիկոլենք ուրիշ վագոն են նստել։ Սրանց բարձրաձայնվող խնդիրները որևէ աղերս չունեն ոչ մեր ազգի, ոչ մեր իրականության հետ։ Այ ընկեր, սա է մեզ առաջադրված պահանջները, այս խնդիրը պետք է լուծենք։ Ուրիշ խնդիր չկա։ Չես՞ կարողանում երկիրը երկիր չի, ժողովուրդը լավը չի, թող գնա Շվեյցարիայի վարչապետը դարձիր։ Նրանք սոցիալական և ռազմական խնդիրներ չունեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այս պարագայում հանցավոր անգործությունը բազմապատկվում է երկրի ֆինանսական միջոցների անիմաստ մսխմամբ։ Սա նույնն է, թե ուղևորները մեջը ավտոմեքենա վառվելուց լինի, նրանց օգնություն ցույց տալու փոխարեն փորձես մեջի մագնիտաֆոնը և «չոտկերը» գողանաս։

Միշա Գալուստյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով