Մարիամ Փաշինյանի մեքենայի գնումն իրականացվել է ոչ թե 2018 թվականի ապրիլին՝ ինչպես ասում է վարչապետը, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին. այն արժեցել է մոտ 30 հազար դոլար.tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող թեմային առ այն, որ Մարիամ Փաշինյանը 27 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնել:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի:

Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»։

Կարգի համաձայն՝ պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերն արխիվացվում են 3 տարի հետո, և պայմանագիրը գտնելու համար այն կարող են փնտրել Պետական գնումների էլեկտրոնային համակարգում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

tert.am-ը պետական գնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում է, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։

2018 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ձեռք է բերվել ընդհանուր՝ երեք հատ 2018 թվականի արտադրության Nissan X Trial մեքենա, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 15 մլն դրամ, կամ մոտ 30 հազար դոլար (պայմանագիրը՝ այստեղ):

Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով:

Վերոնշյալը հաստատող փաստաթղթերը՝ ստորև.

Աղբյուր` tert.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով