«Ձեր սրտի վարչապետը փորձում է ձեզ համոզել, որ դուք թշվառ, հոթ-դոգի ու բրդուճի մեռած զանգված եք».Նատալյա Սաղիյան

Ձեր սրտի վարչապետը փորձում է ձեզ համոզել, որ դուք թշվառ, հոթ-դոգի ու բրդուճի մեռած զանգված եք: Բայց դուք այդպիսին չեք: Մենք բոլորս այդպիսին չենք, մենք հազարամյակների պատմություն ունեցող և Արցախյան գոյամարտում հաղթանակած ազգ ենք: Այդ ինքն է այդպիսին, ու քանի որ չի կարողանում ապահովել խոստացած աննախադեպ տնտեսական աճ, ներդրումներ, բարեկեցիկ կյանք բոլորի համար, վարկերի ամնիստիա, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերացում, արագաչափերի անջատում և այլն, ուզում է ձեզ իջեցնել իր թշվառ մակարդակին, որպեսզի չձգտեք ավելիին, դառնաք իր նման թշվառ և իրենից հաշվետվություն չպահանջեք տրված և չկատարված խոստումների համար: Զգոն եղեք:

Ռեֆորմիստների կուսակցության խորհդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով