ՀՅԴ-ն նախագահակն ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով. անունը արդեն հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի 6-ից հետո, օրը դեռ հստակ չէ, ժողով է անելու, որտեղ կհայտարարվի նախագահական ընտրություններին իրենց մասնակցելու ձեւաչափը։ Մեր տեղեկություններով՝ կմասնակցեն սեփական թեկնածուով՝ Դավիթ Իշխանյան։

Չնայած ՀՅԴ-ն տեւական ժամանակ կոնսուլտացիաների մեջ էր նախագահի այլ թեկնածուների հետ՝ միասնական ընտրությունների գնալու համար, իսկ ավելի վաղ տեղեկություն կար, որ հակված է աջակցել Վիտալի Բալասանյանին, սակայն այդ սցենարը մերժվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՅԴ-ին՝ միայնակ առաջադրվելու դեպքում, մանդատներ են խոստացել ապագա խորհրդարանում։ Երեկ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահան Բալայանն ասաց․ «Վերջնական որոշումը կհայտնենք այս շաբաթվա վերջ, բայց կոնսուլտացիաների ընթացքում տպավորություն կա, որ ամեն մի թեկնածու ձգտում է, որ իր շուրջը համախմբվեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով