‹‹Հերիք չի՝ խաբելով պահում եք ժողովրդին, ձեր տներում ճոխ սեղաններ եք նախապատրաստում, իսկ հավատավոր ժողովրդին հորդորում եք տանը սեղան չդնել››. Գևորգ Պետրոսյան

 

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փոխանակ Ամանորի շեմին կառավարությունն ամփոփեր իր նվաճումները և ժողովրդին բարեկեցության իրատեսական հույս ներարկեր, ամբողջ ուժերը կենտրոնացրել են Սահմանադրական դատարանը կազմալուծելու, մարդկանց ձերբակալելու սպառնալիքներ տարածելու և <<հպարտ>> քաղաքացիներին կեղծ օրակարգով կերակրելու ուղղությամբ: Արա, ամոթ ունեցեք… Կոպտությունն ուժեղին է բնորոշ, դաժանությունը՝ թույլին ու վախկոտին… Հերիք չի՝ խաբելով պահում եք ժողովրդին, ձեր տներում ճոխ սեղաններ եք նախապատրաստում, իսկ հավատավոր ժողովրդին հորդորում եք տանը սեղան չդնել, մի հատ էլ հարամում եք նախատոնական տրամադրությունը… Չեք հասկանու՞մ, որ սպառել եք ձեզ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով