Հայաստանում 2019-ին վառելիքի գնման 2-րդ ամենախոշոր պայմանագրի կնքման արդարացիությունը կասկածի տակ է հայտնվում

Հայաստանում 2019-ին վառելիքի գնման 2-րդ ամենախոշոր պայմանագրի կնքման արդարացիությունը կասկածի տակ է հայտնվում

Պարզվում է, որ այս տարվա սեպտեմբերի 18-ին, Պաշտպանության նախարարությունը 2․389․000․000 դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ, որը հիմնադրվել է ընդամենը 2019 թվականի հունիսի 28-ին։
Պատկերացնում ե՞ս #Կառլ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով և նախապատվությունը տրվել է հենց նրան՝ 2 ամիս առաջ բացված և պատմություն չունեցող ընկերությանը։
Եվ պատկերացնում ե՞ս Կառլ ընկերության միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մանե Ամիրյանն է։
Ինչ բախտավորություն է չէ՞։ Հայաստանում 27 ամյա, այն էլ ազգությամբ եզդի աղջկա բացած 2 ամսեկան ընկերությունը, 2․389․000․000-ի պայմանագիր է կնքում ՀՀ Պաշտպանության նախարարության հետ և այն էլ 4779 տոննա դիզելային վառելիք մատակարարելու պայմանագիր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն պարզվում է, որ ընկերության իրական տերը, Նիկոլ Փաշիինյանի համակիր, «թավշյա հեղափոխական»և «քայլած ունեցող» Ռոման Մուրադյանն է, որը 2016-2018 թթ. եղել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Երևանի կենտրոնի պետ, 2017-2018 թթ. եղել է ՍԱՊԾ-ի պետի խորհրդական, իսկ այժմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Իսկ այս ընկերությունն ըստ նրա խոսքերի, իր ընկերոջ՝ 27-ամյա Մանե Ամիրյանի անունով է«բացվել» քանի որ պարզապես նա տվյալ պահին Հայաստանում չեր գտնվում։

«Գազօիլ» ընկերության հետ կնքված այս 2․389․000․000-դրամի պայմանագիրը վառելիքի գնման՝ այս տարվա 2-րդ ամենախոշոր պայմանագիրն է, սակայն մրցույթի արդարացիությունը և ընտրության անկողմնակալությունը հայտնվում է կասկածանքի տակ։
Առըհա քեզի տնտեսական հեղափոխության տարի։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայկ Կիսեբլյանի ֆեյբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով