Ինչու են այդքան սարսափած Սերժ Սարգսյանից

Իսկ այժմ մեկ այլ ինստիտուցիոնալ եւ քաղաքական ռեալ դեմքերով հարուստ կուսակցության  մասին` ՀՀԿ-ի,  որը Նիկոլի եւ  նիկոլականների աչքի գրողն է:

Մենք արդեն առիթ ունեցել ենք հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեաքաղաքական  հետապնդումը  սանձազերծվել էր նրա զագրեբյան ելութից հետո, իսկ ընտրված խափանման  միջոցը`  չբացակայելու  ստորագրությունը, նպատակադրված է կանխելու նոր «Զագրեբները», գրում է Իրավունքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ եթե Քոչարյանի գործը ջուր է, ապա   Սարգսյանինը`  օդ,  հատուկ շեշտեց. «Իշխանությունները քանի՞ գլխանի են, որ Սերժ Սարգսյանին խանգարեն որեւէ  տեղ  մեկնելու»:

Եվ, ի դեպ, երրորդ նախագահի փաստաբանները դատախազությունում բողոքարկել են նրա  խափանման միջոցը:  Իսկ Ռեֆորմիստների կուսակցության  ղեկավար Վահան Բաբայանը շեշտում է մեկ այլ գործոն.

«Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման,  ինչպես  նաեւ  փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չէր մեղավոր, որ իրենք դեռ չէին  ապրում իրենց երազած երկրում: Սերժ Սարգսյանի վարկանիշը  կտրուկ  աճում է, իսկ դա  անհանգստացնում է  թավշյա պոպուլիստներին եւ  «քննադատությունների կազմակերպում» օպերացիան  չի տալիս իրենց  ուզած  արդյունքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասարակությանը ապակողմնորոշած նախկին լրագրողը այսօր այլեւս չունի իր ստերի հայտնի  «զինանոցում»  որեւէ լուրջ բան, ինչը կշեղեր հասարակությանը իր իսկ տված խոստումների  կատարման գործընթացից  եւ  իրավիճակի իրական պատկերը տեսնելու մարդկանց բնական  ձգտումից»:

Եվ այսպես` իրապաշտությունն ընդդեմ պոպուլիզմի: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ  ինստիտուցիոնալ կուսակցությունն այդ հենքով են առաջնորդվում: Իսկ թրաշամանուկների ստերից բոլորը կուշտ են:  Եվ հեռու չէ այն պահը, որ հանրությունը մերժելու է Նիկոլին ու նիկոլական փաշիզմը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով