Նիկոլը 2019-ի համար խոստանում էր 500 մլն դոլար ներդրում

Նիկոլը 2019-ի համար խոստանում էր 500 մլն դոլար ներդրում

Երևի շատերը մոռացել են ,որ 2018թ նոյեմբերին Արագածոտնի մարզում Նիկոլը խոստանում էր գործարաններ կառուցել և 500 մլն դոլարի ներդրումներ բերեր,բայց ինչպես տեսանք նա 2019թ միայն պարտք ու վարկ վերցրեց:Ահա և նրա խոսքերը,ինչը տեղադրված է նաև կառավարության պաշտոնական էջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: «Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար», – ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ կամ 2019թ տապալել է այս նախագիծը կամ դա չի էլ եղել,եղել է մարդկանց խաբելու ևս մի «սենսացիոն» փուչիկ խոստում:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով