Դե եկեք հասկանանք ում ենք մերժել և ինչ ենք մերժել իրականում

Հիշու՞մ եք ինչից ամեն ինչ սկսվեց. Քայլ արա մերժի Սերժին։ Դե եկեք հասկանանք ում ենք մերժել և ինչ ենք մերժել իրականում.
– մերժել ենք Արցախի ազատագրական պայքարի հերոսներին,
– մերժել ենք Առաքելական եկեղեցին
– մերժել ենք հայոց պատմությունը
– մերժել ենք հայոց լեզուն
– մերժել ենք ավանդական ընտանիքը
– մերժել ենք ազգայինը
– մերժել ենք բազմակարծությունը
– մերժել ենք արդարադատությունը

Այս ցուցակը օրեցօր երկարելու է, քանզի մենք գերի ենք ընկել մերժող իշխանության ձեռքերում։
Այո՛, այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ։ Եվ այս ամենը շարունակվում է իրագործվել “ժողովրդի պահանջի” ներքո։
Իմ սիրելի ժողովուրդ, միթե՞ սա է ձեր ուզածը, միթե՞ դուք թույլ եք տալու, որ այս բանդան շարունակի ազգակործան գործը ձեր իսկ անվան տակ։ Սթափվե՛ք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ։ հիշե՛ք, կործանարար է ոչ թե սխալվելը, այլ սխալը չընդունելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով