«Գոնե կոնվենցիայի անունը `« Ստամբուլյան» ձեր մոտ ինքնասիրություն շարժի».Նունե Ներսիսյան

Ընտանիք` հասարակության տարրական բջիջ, որը կազմաված է մարդկանց փոքր խմբից։ Ընտանիքը ձևավորվում է կնոջ և տղամարդու ամուսնությունից, որոնք ունեն նույն կենցաղը, ձգտում են ունենալ դաստիարակված, կրթված և հասարակությանը պիտանի երեխաներ։

Ահա սա է ընտանիքի ինստիտուտը,սա է ավանդույթը,սա է հայկական իրականությունը:Այսօր մեր հասարակությունը կանգնած է շատ վտանգավոր փաստի առաջ :Ապազգային իշխանությունը կարող է վավերացնել Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա), որն ընդունվել է 11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում։ Կոնվենցիայի տարբեր դրույթներում թաքնված սպառնալիքներ կան,որոնք ուղղված են ընտանիքի ինստիտուտի դեմ: Բացատրեմ՝ կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամների հետ: Օրինակ՝ հոդված 3-ում նշված է՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև` անկախ նրանից, թե արդյո՞ք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։ Այսինքն՝ զուգընկերները նույնացվում են ընտանիքի անդամների հետ, և «ընտանեկան բռնություն» համարվում է նաև զուգընկերների միջև բռնությունը, ընդ որում՝ նրանք կարող են լինել և նույն սեռի, և տարբեր:Հասկանում եք ամբողջ իմաստը կայանում է նրանում,որ քարոզում են «զուգընկեր» և «գենդեր» բառերը :Կոնվենցիայի 12- րդ հոդվածը սահմանում է ,որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն նաև կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական, մշակութային վարվելակերպում փոփոխություններ մտցնելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա նշանակում է, որ արմատախիլ արվեն նախապաշարմունքները, ավանդույթները, սովորույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման վրա:Ասեմ որ, Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտը գենդերային կարծրատիպի տակ հասկանում է, սեռով պայմանավորված, կանանց և տղամարդկանց դերերի բաշխումը, վերագրումը, սահմանափակումը: Այսինքն՝ արևմտյան չափանիշներով կանանց և տղամարդկանց միջև սեռային տարբերությունը կարող է ջնջվել, ավելին՝ նրանք կարող են ձեռք բերել հակառակ սեռի վարքագիծ կամ այլ գենդերային ինքնություն: Իր մեջ վտանգներ է պարունակում նաև կոնվենցիայի 60-րդ հոդվածը ,որտեղ խոսվում է ապաստարանների մասին: Սա նշանակում է՝ կոնվենցիայի ընդունման դեպքում արտերկրից հարյուրավոր նույնասեռական կամ տրանսգենդեր զույգեր կարող են, որպես զուգընկեր, Հայաստան գալ և գենդերային բաղադրիչի հիման վրա փախստականի կարգավիճակ ստանալ:

Երևի թե բոլորս հիշում ենք վերջերս նման մի տեսարանի ականատես ենք եղել հենց կառավարության շենքի մոտ:Հիմա հասկանում եք սիրելի հայրենակիցներ դեպի ուր է տանում այս ապազգային իշխանությունը:Հիմա հասկանում եք թե ինչպես են իրագործում մեր գենի բնաջնջումը:Գոնե կոնվենցիայի անունը `« Ստամբուլյան» ձեր մոտ ինքնասիրություն շարժի:Եկեք աչալուրջ լինենք ու միահամուռ ուժերով չթողնենք այսօրվա ապաշնորհ ,ապազգային կառավարությանը ոչնչացնել հայի գենը:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով