Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի 28-ամյա որդին

 

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանակով՝ հայտնվել բացօթյա սրճարանի բակում՝ կոտրելով մարմարե ծաղկամանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով, վթարի հետւևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն՝ պարզելու Mercedes-ի վարորդի սթափության աստիճանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին նախագահ, ԱԱԾ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի տղան է։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով