Աշտարակի գերեզմանատանը հնչել են կրակոցներ. կա 1 զոհ, բժիշկն էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշատարկի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի, վարչությա պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային կոտրված» վնասվածքով Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 34-ամյա Հակոբ Փայամջյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածն ու վիրավորը բարեկամներ են: Սպանվածը Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Հակոբ» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ և, ըստ նախնական տեղեկություների, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Պապյանը 2 անգամ կրակոցներէ արձակել Հ. Փայամջյանի ուղղությամբ, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 NF 942 համարանիշի ավտոմեքենան: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Մանրամասն`shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով