Առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ին էր. Կիրո Մանոյան

Այս իշխանությունները չունեն Արցախի հարցի կարգավորման ոչ ռազմավարություն, ոչ հայեցակարգ և տարբեր պահերի ասում են տարբեր բաներ, որոնք ցույց են տալիս, որ ռազմավարություն ու հայեցակարգ իսկապես չկան, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Պաշտոնական Երևանը շեշտում է բանակցություններին Արցախի մասկացության մասին, բայց վերջին՝ Բրատիսլավայում կայացած հնդիպումից առաջ, նույն վարչապետն ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտ հարցի կարգավորման գծով մոտեցումների ոչ մի տարբերություն չկա, դրանք 100 տոկոսով նույնական են։ Դա հայտարարել այնպիսի հանդիպումից առաջ, որտեղ պետք է բարձրացվեր Արցախի մասնակցության հարցը, անհասկանալի է, որովհետև եթե նույն բանն եք ասելու, ինչո՞ւ Արցախը պետք է մասնակցի», – հարց ուղղեց դաշնակցական գործիչը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կիրո Մանոյանի խոսքով՝ անկախ նրանից՝ սեղանին իսկապես կա փուլային կարգավորման փաստաթուղթ, թե ոչ, այդպիսի փորձեր եղել են դեռ հինգ-վեց տարի առաջ։

«Մինչ այս պահը բանակցությունների տրամաբանությունը եղել է այն, որ փաթեթային լուծումը կարող է  լինել փուլերով։ Մյուս կողմից, ռազմավարություն չունենալը մեզ կարող է գցել վտանգի մեջ։ Կարծում եմ՝ առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր, որովհետև Ադրբեջանը պատրաստություն է տեսել։ Պատերազմն անխուսափելի է։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան», – ասաց Մանոյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով