Ոչ թավշյա հարձակում դատական իշխանության վրա. մեր անելիքը

Загрузка...

Բոլոր այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են «թավշյա» քաղաքական գործընթացներից հետո, գրանցվել են ի հեճուկս «թավշյա» իշխանությունների ցանկության։

2018–ի մայիսից հետո մեր եզակի դրական ձեռքբերումներից մեկը դատական համակարգում է արձանագրվել։ Գտնվել են արժանապատիվ, պարկեշտ ու իրավական բարձր գիտակցությամբ դատավորներ, ովքեր ամբոխին հեծած գործադիր իշխանության ղեկավարին ասել են «ոչ»։ Սա արժեք է, որին մենք պարտավոր ենք տեր կանգնել։

Մյուս դրական արդյունքն այն է, որ վերջապես ստացանք գործադիր իշխանությանը չկցված Սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանն իրականում ՍԴ նախագահ դարձավ նախորդ տարվա մայիսից հետո։

Հիմա վարչապետը խնդիր է դրել 100 տոկոսով «վնգստացող» դատական համակարգ ստանալ և կամակատար Սահմանադրական դատարան։ Այսինքն՝ ժողովրդավարությունից ու իրավական պետությունից առավոտից–երեկո ճառողը և կոկորդ պատռողը իրականում մենիշխանության հաստատման ծրագրեր ունի։

Դատավորներին ու ամբողջ համակարգը ենթարկեցնելու համար դիմում են ամենակեղտոտ ու քստմնելի քայլերի՝ «իրավական» ճնշումներից մինչև «օրինական» կաշառքի առաջարկում։

ՍԴ–ն հայտնվել է ոչ թավշյա ճնշումների տակ։ Դատավորներին անպարկեշտ առաջարկ են անում։ Ասում են եկեք ձեզ ցմահ թոշակ նշանակենք, իսկ դուք հրաժարական տվեք։

Բոլորի համար էլ պարզ է, որ նման առաջարկը հակասում է բարոյական ու իրավական նորմերին։ Պարզ է նաև, որ այս իշխանություններն անցողիկ են, իսկ հանրության հաշվին ձրիակերության գայթակղությանը տրված դատավորի վրա խարանը կմնա միշտ։

«Թավշյա» իշխանիկներն իրենց արշինով են չափում մարդկանց ու կարծում, որ ամեն ինչի հիմքում փողն է։ Դրա համար էլ փող են առաջարկում ՍԴ դատավորներին՝ մենիշխանության հաստատման ծրագիրը սպասարկելու դիմաց։ Ավելի մեծ վիրավորանք դժվար էր պատկերացնել։

Պարզ է, որ անգամ «մերկանտիլ» հաշվարկներից ելնելով որևէ դատավոր չի գնա նման գործարքի, քանզի անխուսափելի իշխանափոխությունից հետո պորտաբույծ «դատավորի» թոշակ ապահովող օրենքը հետ է պտտեցվելու և նոր օրենքի ուժով նրանից բռնագանձվելու է այն գումարը, որը նա կարող է ստացած լինել՝ ենթադրյալ ստրկամտության դիմաց։

Այնպես որ ոչ թավշա հարձակմանը դիմադրություն է պետք և հանրության գիտակից հատվածը պետք է ամեն կերպ աջակցի ՍԴ դատավորներին։ Այսօր նրանք կանգնած են առաջնագծում։ Մեր պետության անվտանգության և պաշտպանունակության ապահովման առաջնագծում։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

«Տեսե’ք նիկոլի աջակից էջերից ևս մեկը տարածել է ապատեղեկատվություն». Արշակ Սարգսյան

24.01.2020

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով

25.01.2020

«Փաստաթղթերի կեղծմամբ բանակից փախած այս 37-ի մատնիչը հիմա էլ լուսանկարներ է կեղծում».Արսեն Բաբայան

25.01.2020

Իշխանությունը ապօրինի բռնազավթած տեր և տիկին անփառունակները,որոնք սպառնալիքի և շանտաժի միջոցով եկան իշխանություն և հիմնադրեցին ԽՈՒԼԻԳԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

21.01.2020

Ծանոթացե՛ք, պարոն վարչապետ, ձեր իշխանության հովանավորության տակ գործող սորոսական խուլիգանախումբն է

26.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...