Բժիշկները բազմաթիվ հարցերով դիմել են առողջապահության նախարարին ու վարչապետին, սակայն մնացել անպատասխան:
Ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը դեռևս 2018-ի ապրիլին դիմել է Նիկոլ Փաշինյանին և հայտնել, որ անվերապահ հավատում է հեղափոխությանը և պատրաստ է ժողովրդի հաղթանակից հետո բարձրաձայնել առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին և այդպես էլ արել է:
Իշխանափոխությունից հետո, նա արդեն իր Հասարակական կազմակերպության անունից դիմել է պետությանը սակայն արձագանք ստացել է իր բողոքներից միայն մեկը. «մեր դիմումի շնորհիվ, 2021 թվականի հունվարի 1-ից արտոնագրային հարկը կդադարի գործել և կիրառության մեջ կմտնի շրջանառության հարկը որը խելամիտ և արդար հարկատեսակ է: Սակայն սա ընդամենը մի բան է իսկ մնացածը՝ մնացել է անպատասխան>:
Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացում, այս մասին հայտարարեց «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ » կոալիցիայի խորհրդի անդամ Հովհաննես Գևորգևանը: